Հա

Ազգային

27/02/2020 - 08:30

Հ.Յ. Դաշնակցութեան 130-ամեակի միջոցառումները մեկնարկել են Արցախից

Շուշիի մշակոյթի տանը, փետրւարի 25-ի երեկոյեան, կայացել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 130-ամեակին նւիրւած հանդիսաւոր միջոցառում:

«alikonline.ir» - Շուշիի մշակոյթի տանը, փետրւարի 25-ի երեկոյեան, կայացել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 130-ամեակին նւիրւած հանդիսաւոր միջոցառում. տեղեկացնում է Aparaj.am-ը:

Աշխարհասփիւռ կառոյցների ընդգրկմամբ, յոբելեանական միջոցառումների սկիզբն ազդարարող հանդիսութիւնը մեկնարկել է Արցախի Հանրապետութեան պետական օրհներգով եւ ՀՅԴ-ի քայլերգով:

Հ.Յ. Դաշնակցութեան անցած ուղին, հայ ժողովրդի կեանքում ու պետականութեան կերտման գործում նրա պատմական դերակատարութիւնն արժեւորող ելոյթներով ու շնորհաւորանքի խօսքով հանդէս են եկել՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

Միջոցառումն ուղեկցւել է ազգային երգ ու պարով՝ «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համոյթի, անհատ երգիչների կատարմամբ: Ցուցադրւել է նաեւ ՀՅԴ 130-ամեակին նւիրւած փաստավաւերագրական ֆիլմ:

Միջոցառմանը ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի, Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների եւ ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչներ, պետական այրեր ու հրաւիրեալներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։