Հա

Ազգային

Items filtered by date: Չորեքշաբթի, 22 Յունւարի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Խա՞ղ՝ նախապէս գրւած սցենարով, թէ՞ իրական ինքնութիւն. իւրաքանչիւր անձի ներսում գծւած այս սահմանը կալիֆորնիացի երիտասարդ գրող Քրիս ՄըքՔորմիկի նոր գրքի առանցքում է: Մարդկային փոխյարաբերութիւնների, արդարութեան ձգտման ու ցաւի թողած ազդեցութեան մասին The Gimmicks-ը վերնագրի ընտրութեան իւրայատուկ պատմութիւն ունի, նաեւ՝ անդրադարձ Հայոց Ցեղասպանութեանն ու դրա մէկդարեայ ժխտման հետեւանքներին ու ի վերջոյ՝ հաւակնութիւն դառնալու բեսթսելեր:

Published in Հասարակական

Երկուշաբթի, 20 յունւար 2020 թ.-ի կէսօրին՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Նայիրի» հրատարակչութեան տնօրէն՝ պրն. Արտոյտ Զոհրաբեանին եւ անձնակազմին:

Published in Թեհրան

Երկուշաբթի, 20 յունւար 2020 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ վերապատւելի Միշէլ Աղամալեանին: 

Published in Թեհրան

Յունւարի 18-ին Նիդերլանդների Ալմելօ քաղաքում տեղի ունեցաւ ՀՅԴ Նիդերլանդների «Արամ Մանուկեան» կոմիտէի կողմից կազմակերպւած ՀՅԴ հիմնադրութեան 129-ամեակի հանդիսաւոր տօնակատարութիւնը։ Միջոցառումը բարձր մակարդակով վարեցին Ալին Մերտխանեանը եւ Մկրտիչ Ամրոյեանը:

Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնւող հայկական Սուրբ Աստւածածնի աւետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկւել եւ շարունակում է ենթարկւել գանձ որոնողների յարձակումներին:

Published in Մշակոյթ

Հայաստանի համար Իրանը եւ ԱՄՆ-ը կարեւոր գործընկերներ են։ Հայաստանը չափազանց նրբանկատօրէն է վերբերում այս երկու երկրների յարաբերութիւններին։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերով մշտական յանձնաժողովի «Իրանի Իսլամական Հանրապետութեան շուրջ իրավիճակը եւ վերջին տարածաշրջանային իրադարձութիւնները» թեմայով նիստում յայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շաւարշ Քոչարեանը:

Լիբանանի նախագահ Միշէլ Աունը երէկ՝ յունւարի 21-ին հաստատել է երկրի կառավարութեան նոր կազմը, որը կը գլխաւորի Հասան Դիաբը:

Published in Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կառավարութեան նոր կազմի մասին հրամանագիրը:

Published in Միջազգային

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը յունւարի 21-ին կոչ է արել Լիբիայի Ազգային համաձայնութեան կառավարութեան ղեկավար Ֆաիզ Սարաջին եւ Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարին ճանաչել Լիբիայի հարցով բեռլինեան համաժողովի արդիւնքները, որն անցկացւել էր յունւարի 19-ին:

Published in Միջազգային

ՆԱՏՕ-ն պէտք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողութիւնն Իրաքում, որպէսզի նորից չներքաշւի ԴԱԷՇ-ի ծայրայեղականների դէմ ռազմական գործողութիւնների մէջ։ Այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։