Հա

Ազգային

Ադրբեջանագէտ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ ընթացող ասուլիսում Արցախի խնդրի, դրա կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւնների մասին յայտարարութիւններին։ Խնդրին հետամուտ փորձագէտը կառավարութեան ղեկավարին ուղղւած մի քանի հարցեր է հնչեցրել։

Մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի թշնամիները ուշի-ուշով են հետեւում քաղաքամայր Երեւանում թէ Ստեփանակերտում տեղի ունեցած ամէն մի խռովայոյզ երեւոյթին, իրար ատելութեան քարոզչութեան, Արցախեան ազատամարտի հերոսների խայտառակ դատավարութեանց, նոյնիսկ կորոնավիրուսի ստեղծած քաոսային վիճակին՝ տարածաշրջանում։

Իրանի նորընտիր խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ Թել Աւիւում Երեւանի դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման մասին Իրանում տարբեր վելուծութիւններ են եղել, հիմա էլ թեմայի վերաբերեալ գնահատականներ են հնչում տարբեր վերլուծաբանների, քաղաքական հոսանքների ներկայացուցիչների կողմից:

Published in Իրան

Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը կը հաղորդէր, որ 13 մայիսին, ժամը 14:00-ին, ազրպէյճանական մարտական յենակէտերէ խոշոր տրամաչափի զէնքերէ կրակած են Տաւուշի մարզի Բերքաբեր գիւղին ուղղութեամբ:

Համացանցում փնտրելիս չգտնւեց մէկ այլ երկիր, որտեղ COVID-19-ի համաճարակի պայքարի համար ստեղծւած լինէր պարետատուն։ Իհարկէ, վարակի դէմ պայքարն ընթանում է աշխարհի բոլոր երկրներում, նրանց մեծ մասում սահմանափակումներ են գործում, շատ դէպքերում՝ արտակարգ դրութիւն, անգամ՝ ճգնաժամային կառավարում, սակայն «պարետ» ոչ մի տեղ չի նշանակւել։

Իրանագէտ Ահարոն Վարդանեանի խօսքով՝ իհարկէ, Հայաստանն ինքնիշխան պետութիւն է, ունի իր արտաքին օրակարգը, որը պէտք է առաջ տանի, բայց դրա հետ մէկտեղ պէտք է հաշւի առնի տարածաշջանային իրողութիւնները եւ մեր բնական բարեկամ Իրանի շահերը:

Այո՛, իրաւացի է պրն. Փաշինեանը, երբ իր խօսքին մէջ կ՛ըսէ, թէ` «այսօր մեր եւ իմ մեծագոյն պարտութեան օրն է», որովհետեւ իրապէս 8 մայիսի բռնութեանց միջադէպը ներկայ վարչակազմի քաղաքական եւ բարոյական մեծագոյն պարտութիւնն է, Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարութեան եւ միջազգային հեղինակութեան պարտութիւնն է, որմէ անյետաձգելիօրէն պրն. Փաշինեանը պարտաւոր է եզրակացութիւններու յանգիլ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ ֆէյսբուքեան էջում հետեւեալ գրառումն է կատարւել.

Published in Սփիւռք

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին առիթով Արամ Մանուկեանի արձանի բացման հանդիսութեան ընթացքին մեր երկրի վարչապետը Հայաստանի Հանրապետութեան հիմնադիրը բնութագրեց իբրեւ մեր նորագոյն պատմութեան մեծագոյն առաքեալը:

Իրանում կորոնավիրուսով պայմանաւորւած իրավիճակի, եւ Իրան-Հայաստան սահմանային հաղորդակցութեան սահմանափակումների, ինչպէս նաեւ՝ երկու երկների միջեւ բեռնափոխանակումների ժամանակաւոր դադարեցումով հանդերձ, երկու երկների առեւտրաշրջանառութեան ծաւալների վիճակագրական տւեալները արձանագրել են 3.4 տոկոսանոց դրական աճ:

Published in Տնտեսական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։