Հա

Այլ

24/06/2012 - 10:24

ՆԵՐՍԷՍ ՏԷՐ-ՄԵՍՐՈՊԵԱՆ

Բժիշկ- Ցաւով պէտք է ասեմ, որ ոտքդ պէտք է կտրեմ:
Հիւանդ- Դե՛հ, բժիշկ ջան, եթէ այդպէս էր, գոնէ տասը օր առաջ ասէիր, որ նոր կօշիկներ չառնէի:

* * *

Ամուսին- Երդւիր, որ դու իմ հարստութեան համար ինձ հետ չես ամուսնացել:
Կինը- Յիսուն հազար տուր, երդւեմ:

* * *

Գնորդ- Ես 20 հատ խնձորի դրամ տւեցի քեզ, իսկ դու 18 հատ ես տւել:
Մրգավաճառ- Երկուսը փչացել էին. ձեր կողմից նետեցի աղբանոց:

* * *

-Անցեալ շաբաթւայ իմ համերգը շատ յաջող էր, ուղղակի յաղթանակ եղաւ ինձ համար: Սրահում տեղ չկար:
-Այդ դէպքում հիմա ահագին դրամ պէտք է լինի գրպանումդ:
-Տոմս գնող չկար: Բոլոր տոմսերը բաժանել էի մեր հարազատների եւ հարեւանների միջեւ:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։