Հա

Այլ

23/06/2012 - 11:04

altԴանիացի գիտնականները պարզել են, որ սեւ շոկոլադն աւելի օգտակար է, քան՝ կաթնայինը: Սեւ, դառը շոկոլադն ախորժակը կարգաւորող յատկութիւն ունի, այն 15%-ով նւազեցնում է քաղցրեղէնի, իւղալի եւ աղի սնունդի նկատմամբ անյագ ցանկութիւնը. միեւնոյն ժամանակ, նպաստում շաքարի իւրացմանը՝ օրգանիզմում: Սեւ շոկոլադի օգտակար հակաօքսիդանտների շնորհիւ՝ լաւանում է արեան շրջանառութիւնը, զգալիօրէն նւազում թրոմբային գոյացութիւնների (մակարդուկ, պարսկ.՝ լախտէ) առաջացման հաւանակութիւնը:

Սակայն, չնայած իր օգտակարութեանը՝ սեւ շոկոլադը չարաշահել խորհուրդ չի տրւում. 100 գրամ շոկոլադը 500 կիլոկալորի է պարունակում, ինչը բաւական բարձր ցուցանիշ է նիհարել ցանկացողների համար:
Հետեւաբար՝ նրանք, ովքեր ցանկանում են հաճելին համատեղել օգտակարի հետ, պէտք է օրւայ սննդակարգից հանեն 500 կիլոկալորի՝ քաղցր, աղի եւ ճարպոտ սննդամթերքների հաշւին: Ի դէպ՝ որպէսզի շոկոլադը չկորցնի իր օգտակար յատկութիւնները՝ հարկ է այն պահել 18 աստիճան ցելսիւսից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում, իսկ օդի յարաբերական խոնաւութիւնը չպէտք է գերազանցի 75%-ը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։