Հա

Այլ

14/06/2012 - 09:35

alt«yerkirmedia.am» - Յունիսի 9-ին Լոս Անջելէսում տեղի ունեցաւ հայ հանրայայտ ռաք երաժիշտ եւ «System of a Down» խմբի նախկին մենակատար Սերժ Թանգեանի հարսանիքը:
Ս. Թանգեանի հարսնացուն՝ Անժելլա Մադաթեանը, Վանաձորից է:
«armenianjazz.am»-ին յղումով՝ «Համահայկական» լրատու ցանցը տեղեկացրել է, որ հարսանեկան արարողութեան համար Թանգեանն ագարակ էր վարձել Լոս Անջելէսից 10 մղոն հեռաւորութեան վրայ: Դա փակ արարողութիւն էր, եւ հիւրերին չէր թոյլատրւել տեսագրել եւ լուսանկարել:

Հարսանիքի ժամանակ ելոյթ ունեցան Թանգեանի ընկերները՝ ջազ-երաժիշտ Արտօ Թունջբոյաջեանը, թաւջութակահար Արտեօմ Մանուկեանը եւ ստեղնահար Վարդան Յովսէփեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։