Հա

Այլ

12/06/2012 - 11:03

alt«yerkirmedia.am» - Ինչպէս երեւում է, շուտով մարդիկ բոլորովին կը դադարեն վախենալ սրսկումներից: Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները պատրաստել են նոր ներարկիչ, որը կարող է դեղային պատրաստուկները ներարկել առանց ասեղի օգտագործման: Այս մասին, ինչպէս տեղեկացրել է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին, հաղորդւել է այն յօդւածում, որը հրապարակւել է «Medical Engineering & Phy-sics» հանդէսում:

Սարքն աշխատում է այսպէս կոչւած Լորենցի ուժի միջոցով. ոչ մեծ հզօր մագնիսը գործի է գցում մխոցը, որը պատրաստուկն արտանետում է գրեթէ ձայնի արագութեամբ (վայրկեանում 314 մետր): Դուրս թռչելով մոծակի կնճիթիկի հաստութեամբ քթից՝ դեղը բացում է շատ փոքրիկ անցք եւ ներթափանցում անմիջականօրէն մաշկի տակ: Ընդորում, հիւանդը գործնականում ոչինչ չի զգում:
Նոր սարքը կարող է օգտագործւել գործնականում որեւէ դեղորայքի ներարկման համար: Ընդորում, փոխելով հոսանքի ուժը՝ կարելի է կարգաւորել բաղադրաքանակը, ներցայտման ուժը եւ դեղի ներթափանցման խորութիւնը: MIT-ի մամուլի տեղեկագրում գիտնականները նշել են, որ նման մօտեցումը թոյլ կը տայ պատրաստուկները ներարկել նոյնիսկ աչքի թաղանթի կամ թմբկաթաղանթի միջով:
Նոր սարքը կը թեթեւացնի ոչ միայն այն մարդկանց կեանքը, ովքեր վախենում են սրսկումներից, այլեւ նրանց կեանքը, ովքեր կանոնաւոր ներարկումների կարիք ունեն, օրինակ՝ շաքարախտով հիւանդներինը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։