Հա

Այլ

11/06/2012 - 09:24

alt«yerkirmedia.am» - Լոնդոնում ընթանում են Անգլիայի թագուհու գահակալութեան 60-րդ տարեդարձի՝ Ադամանդէ յոբելեանի գլխաւոր տօնակատարութիւնները:
Յունիսի 3-ին Թայմզ գետի վրայ կայացած ջրային զօրահանդէսը համարւել է աշխարհում ամենախոշոր նման միջոցառումը եւ յայտնւել է Գինէսի մրցանիշերի գրքում: Տօնական զօրահանդէսին մասնակցել են շուրջ 1000 նաւեր: Թագաւորական ընտանիքը, Էլիզաբեթ Բ-ի գլխաւորութեամբ, գտնւել է «Spirit of Chartwell» լաստանաւի վրայ, որը յատուկ վերանորոգւել էր այս կապակցութեամբ:

Միջոցառումը տեւել է շուրջ 6 ժամ, որին մասնակցել են 20 հազար հոգի: Ջրային զօրահանդէսին քաղաքի տարբեր մասերում հետեւել են 1 միլիոնից աւելի մարդիկ: Այն հսկայական էկրանների վրայ հեռարձակւել է Անգլիայի խոշոր 22 քաղաքներում:
Թէեւ թագուհու գահին բարձրանալը տեղի է ունեցել 1952 թւականի փետրւարին, սակայն աւանդոյթի համաձայն՝ թագաւորական ընտանիքին առնչւող բոլոր տօնակատարութիւնները տեղի են ունենում յունիս ամսում: Էլիզաբեթ Բ-ի գահակալութիւնն ամենաերկարներից է Անգլիայի պատմութեան մէջ: Նրա օրօք Անգլիայում փոխւել են 12 վարչապետներ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։