Հա

Այլ

08/01/2015 - 09:50

Մի քանի գաջեթների միաժամանակեայ օգտագործումը փոխել է ուղեղի կառուցւածքը

Սմարտֆոնների, նոութբուքերի, պլանշետների եւ այլ գաջեթների միաժամանակեայ օգտագործումը փոխում է ուղեղի կառուցւածքը: Դա, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, պարզել են Սասեքսի համալսարանի գիտնականները: Այն մարդկանց մօտ, ովքեր չարաշահում են նշւած սարքերի գործածումը, նւազում է գորշ նիւթի թանձրութիւնն ուղեղի այն հատւածամասում, որը պատասխանատու է ճանաչողական գործառոյթների եւ զգացմունքների հսկողութեան համար:

«armenpress.am» - Սմարտֆոնների, նոութբուքերի, պլանշետների եւ այլ գաջեթների միաժամանակեայ օգտագործումը փոխում է ուղեղի կառուցւածքը: Դա, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, պարզել են Սասեքսի համալսարանի գիտնականները: Այն մարդկանց մօտ, ովքեր չարաշահում են նշւած սարքերի գործածումը, նւազում է գորշ նիւթի թանձրութիւնն ուղեղի այն հատւածամասում, որը պատասխանատու է ճանաչողական գործառոյթների եւ զգացմունքների հսկողութեան համար: Նոր հետազօտութիւնը ներկայացւած է «PLoS ONE» հանդէսում, իսկ դրա մասին կարճ հաղորդւում է համալսարանի մամուլի տեղեկագրում:
Մագնիսային տոմոգրաֆիայի օգնութեամբ 75 չափահաս մարդկանց հետազօտումը ցոյց է տւել, որ նրանք, ովքեր սովորութիւն ունեն միաժամանակ օգտւել մի քանի «մեդիական» սարքերից (դրանց թւում են ոչ միայն համակարգիչները եւ սմարտֆոնները, այլեւ հեռուստացոյցները, ինչպէս նաեւ թղթէ զանգւածային լրատւամիջոցները), վերը նշւած տեղամասում ունեն նւազ թանձրութեամբ գորշ նիւթ:
Հարցման մասնակիցների սովորութիւնների վերաբերեալ վիճակագրութիւնն ստացւել է նախնական անկետային հարցման ընթացքում,- հաղորդել է «BBC»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։