Հա

Այլ

26/07/2017 - 07:50

Կրասնոյարսկում վաճառքի է հանւել Լենինի տունը

Ռուսաստանի Դաշնութեան Կրասնոյարսկի շրջանում հերթական անգամ վաճառքի է հանւել տունը, որտեղ Վլադիմիր Լենինը աշխատել է 1897 թւականի մարտ-ապրիլ ամիսներին։

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան Կրասնոյարսկի շրջանում հերթական անգամ վաճառքի է հանւել տունը, որտեղ Վլադիմիր Լենինը աշխատել է 1897 թւականի մարտ-ապրիլ ամիսներին, այս մասին յայտնում է «dom.lenta.ru»-ն։ Գրում է «tert.am»-ը:

77 ք/մ մակերեսով տունը գնել ցանկացողների առաջարկները պէտք է ընդունւեն մինչեւ այս տարւայ օգոստոսի 21-ը։

Նշենք, որ դեռեւս սեպտեմբերին յայտնի էր դարձել, որ Կրասնոյարսկի իշխանութիւններին չէր յաջողւել վաճառել տունը, որի վաճառքային գինն այն ժամանակ կազմում էր 4.5 մլն. ռուբլի։

Գնման կարեւոր պայմաններից է վերակառուցել տունը մինչեւ 2019 թւականի դեկտեմբերի 31։

Ի դէպ՝ խորհրդային շրջանում տան ներսում գործել է Լենինի թանգարանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։