Հա

Այլ

27/12/2017 - 08:05

Ցուցադրւել է աշխարհի ամենափոքր շարժական հեռախօսը

«Kickstarter»-ի հարթակում յայտնւել է «Zanco Tiny T1» նախագիծը, որը փող է հաւաքում աշխարհում ամենափոքր շարժական հեռախօսների արտադրութեան համար: 

«alikonline.ir» - «Kickstarter»-ի հարթակում յայտնւել է «Zanco Tiny T1» նախագիծը, որը փող է հաւաքում աշխարհում ամենափոքր շարժական հեռախօսների արտադրութեան համար: Այդ մասին դեկտեմբերի 26-ին յայտնել է «HypeBeast»-ը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հրատարակութիւնը նաեւ հրապարակել է գաջեթի տեսաշնորհանդէսը: Հաղորդւում է, որ հեռախօսի մշակմամբ զբաղւել է «Clubit New Media, Ltd.» ընկերութիւնը: Դրա երկարութիւնը 47 միլիմետր է, որը կազմում է ձեռքի բթամատի կէսը: «Tiny T1»-ը կարող է իր մէջ պահել մինչեւ 300 կոնտակտ, 50 հաղորդագրութիւն եւ վերջին 50 կանչերը: Դրանով կարելի է զանգահարել եւ հաղորդագրութիւններ ուղարկել: Հեռախօսը հանդերձւած է «nano-SIM»-ի համար մուտքով, «OLED»-դիսփլէյով եւ 13 ձայնային հրահանգներով: Այն մարտկոցի լիցքաւորումը կարող է պահել չորս օր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։