Հա

Այլ

17/02/2018 - 09:10

Մարկ Ցուկերբերգը վաճառել է «Facebook»-ի բաժնետոմսերը

«Facebook Inc» ընկերութեան գլխաւոր տնօրէն եւ համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը վաճառել է ընկերութեան 220 հազար բաժնետոմսը փետրւարի 14-ին կայացած գործարքի ժամանակ:  

«alikonline.ir» - «Facebook Inc» ընկերութեան գլխաւոր տնօրէն եւ համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը վաճառել է ընկերութեան 220 հազար բաժնետոմսը փետրւարի 14-ին կայացած գործարքի ժամանակ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս տեղեկացնում է «Stocknewstimes»-ը, բաժնետոմսերը վաճառւել են 177.39 դոլար միջին արժէքով. վաճառքի ընդհանուր արժէքը կազմել է 39.025.800 դոլար: Գործարքը բացայայտւել է Արժեթղթերի եւ անվտանգութեան յանձնաժողովի կայքում լրացւած տեւալների օգնութեամբ:

«Facebook»-ի բաժնետոմսերի արժէքն այսօր բորսայում գնահատւել է 179.96 դոլար: Ընկերութեան շուկայական կապիտալիզացումը կազմում է 522.780 դոլար:

Օրեր առաջ հաղորդւում էր, որ Ցուկերբերգը մտադիր է ընկերութեան բաժնետոմսերը վաճառել «Chan Zuckerberg» բարեգործական հիմնադրամում ներդրումներ կատարելու համար, որը նա հիմնադրել է իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։