Հա

Այլ

22/04/2018 - 09:10

Ձեռքերի դող. վտանգաւո՞ր է արդեօք այն եւ ինչի՞ հետ կարող է կապւած լինել  

Շատերի մօտ ձեռքերում անսպասելի դողը լուրջ անհանգստութիւն է առաջացնում, քանի որ դա Պարկինսոնի հիւանդութեան նախանշան է: Սակայն իրականում այդպիսի դողը կարող է նորմա լինել կամ այլ հիւանդութիւնների մասին վկայել:

«alikonline.ir» - Շատերի մօտ ձեռքերում անսպասելի դողը լուրջ անհանգստութիւն է առաջացնում, քանի որ դա Պարկինսոնի հիւանդութեան նախանշան է: Սակայն իրականում այդպիսի դողը կարող է նորմա լինել կամ այլ հիւանդութիւնների մասին վկայել: Այս մասին գրում է «news.am»-ը:

Ձեռքերում դողի առաջացմանը եւ ուժեղացմանը կարող են նպաստել մի քանի գործօններ, որոնք կապւած են հիմնականում մարդու կենսակերպի հետ:

Յոգնածութիւն - Քնի որակի վատթարացումը, քնի ժամերի կրճատումը եւ յոգնածոթիւնը կարող են ձեռքերում դողի առաջացմանը յանգեցնել, յատկապէս առաւօտեան:

Կոֆէին - Կոֆէին պարունակող ըմպելիքների չարաշահումը նոյնպէս կարող է ձեռքերում դողի առաջացման պատճառ դառնալ: Օրական կոֆէինի չափաբաժինը չպէտք է գերազանցի 300 մգ.-ն:

Ստրես - Ստրեսը եւ տագնապը նոյնպէս կարող են ձեռքերի դող առաջացնել:

Դեղեր - Ձեռքերի դողի պատճառ կարող են լինել նաեւ որոշակի դեղամիջոցները, այդ թւում վահանաձեւ գեղձի հորմոնները, լիթիումը, հակադեպրեսանտները:

Բացի այդ ձեռքերի դողը կարող է առաջանալ կամ ուժեղանալ ամֆետամինի եւ կոկաինի ընդունումից յետոյ:

 

էսենցիալ դող

Եթէ ձեզ մօտ չկան վերը նշւած գործօնները, բայց միեւնոյն է անհանգստացնում է ձեռքերի դողը, ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ, քանի խնդիրը կարող է պայմանաւորւած լինել էսենցիալ դողի հետ՝ սա բարորակ երեւոյթ է, ոչ ծանր ժառանգական հիւանդութիւն, որի ժամանակ թեթեւ դողը միակ նախանշանն է: Այն հիմնականում ի յայտ է գալիս 50 տարեկանից յետոյ:

«Երբ դուք ոչինչ չէք անում, ձեր ձեռքերը լիովին հանգիստ են: Բայց եթէ դուք փորձում եք ինչ որ բան անել ձեքերով, դրանք սկսում են դողալ»,- էսենցիալ դողն այսպէս է նկարագրել «University of Utah»-ի նեարդաբան Լորէն Շրոքը:

Էսենցիալ դողը բաւական տարածւած խնդիր է. այն յայտնւում է 25 մարդուց մէկի մօտ: Այն հիմնականում մեծ տարիքում է առաջանում եւ աստիճանաբար ուժեղանում է: Բացի ձեռքերից դողը կարող է ազդել նաեւ ձայնի վրայ: Այս վիճակը վտանգաւոր չի համարւում, քանի որ դրա դրսեւորումները հիմնականում չափաւոր են, սակայն ախտորոշման որոշումը կարեւոր է, նախեւառաջ Պարկինսոնի հիւանդութիւնը բացառելու համար:

 

Պարկինսոնի հիւանդութիւն

Պարկինսոնի հիւանդութեան ժամանակ ձեռքերի դողն աւելի լուրջ է, քան էսենցիալ դողի ժամանակ եւ այն կարող է հանգիստ վիճակում եւս դրսեւորւել:

«Պարկինսոնի հիւանդութեան ժամանակ ձեռքերի դողը կարելի է նմանեցնել փոքր առարկան գլորելու հետ, օրինակ դեղահաբերը բութ մատի եւ ցուցամատի միջեւ»,- ասել է Պեէմոտ Հելքսերից նեարդաբան Գեթլին Էթէյնը:

Ժամանակի ընթացքում աւելի ակնյայտ է դառնում մարմնի կաշկանդւածութիւնը, առաջանում է անվստահ քայլւածք: Հիւանդութեան ժամանակ ձայնը կարող է խռպոտ թւալ, իսկ դէմքն աւելի քիչ շարժուն է դառնում: Միմիկայի արտայայտչականութեան նւազեցման պատճառով դէմքը կարող է աւելի տխուր թւալ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։