Print this page
18/09/2018 - 08:00

Շւէյցարական գիւղի բնակիչներին փորձի շրջանակում ամէն ամիս աւելի քան 2500 դոլար կը վճարւի

Շւէյցարիայում որոշել են հետաքրքիր փորձ անցկացնել՝ տեղի գիւղերից մէկի՝ Ռէյնաուի բնակիչներին անվերադարձ տրամադրելով ամսական 2584 դոլար: 

«alikonline.ir» - Շւէյցարիայում որոշել են հետաքրքիր փորձ անցկացնել՝ տեղի գիւղերից մէկի՝ Ռէյնաուի բնակիչներին անվերադարձ տրամադրելով ամսական 2584 դոլար: Ըստ «tert.am»-ի՝ գրում է Süddeutsche Zeitung-ը։

Փորձի նախաձեռնողները նպատակ ունեն պարզել, թէ արդեօ՞ք նման պայմաններում մարդիկ շահագրգռւած կը լինեն աշխատանք փնտրել, թէ կը բաւարարւեն ամիս ամիս տրամադրւող գումարով։

Նման նախաձեռնութեամբ է հանդէս եկել ռեժիսոր Ռեբեկա Պենիանը, որի գաղափարը ողջունել է Ռէյնաու գիւղի բնակիչների մեծ մասը։

Աւելի վաղ շւէյցարացիները հանրաքւէի միջոցով դէմ էին արտայայտւել «հեշտ փողերի» գաղափարին։ 

Աւելի վաղ նման փորձարկումներ են անցկացւել Նամիբիայում, Հնդկաստանում եւ այլ երկրներում: Դրանք դրական արդիւնք են տւել․ մարդկանց շրջանում բարձրացել է աշխատունակութիւնը, նրանց եկամտի չափը, ինչպէս նաեւ կրճատւել է գործազրկութեան մակարդակը։

Յարակից լուրեր