Հա

Այլ

20/02/2019 - 08:20

Յայտնի է «Samsung»-ի ճկւող էկրանով սմարթֆոնի պաշտօնական անւանումը

Հարաւկորէական «Samsung» տեխնոլոգիական ընկերութեան նորարարական ճկւող էկրանով սմարթֆոնի պաշտօնական անւանումը կը լինի «Samsung Galaxy Fold»:

«alikonline.ir» - Հարաւկորէական «Samsung» տեխնոլոգիական ընկերութեան նորարարական ճկւող էկրանով սմարթֆոնի պաշտօնական անւանումը կը լինի «Samsung Galaxy Fold»: Այս մասին իր թւիթերեան էջում յայտնել է ինսայդեր Էւան Բլասը: Գրում «Tert.am»-ը:

Նորարարական սարքը կը ստանայ երկու էկրան, որոնցից առաջինը 4.58 դիւեմ անկիւնագծով, երկրորդը՝ 7.3 դիւեմ: Սմարթֆոնի առաջին էկրանը կունենայ 1960x840 պիքսել թողունակութիւն, երկրորդը՝ 2152x1536:

Յայտնի է նաեւ, որ նորոյթը համալրւել է «Snapdragon 855» պրոցեսորով, 8 GB օպերատիւ յիշողութեամբ եւ 2190 մԱ/Ժ հզօրութեամբ երկու մարտկոցով:

Նշենք, որ «Galaxy Fold»-ը, ինչպէս եւ «Galaxy S10»-ը, կը ներկայացւի փետրւարի 20-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։