Բնապահպանական կազմակերպութիւնների փորձագէտները կազմել են ամենամաքուր օդ ունեցող երկրների ցանկը։
«alikonline.ir» - Բնապահպանական կազմակերպութիւնների փորձագէտները կազմել են ամենամաքուր օդ ունեցող երկրների ցանկը։ Գրում է «Panorama.am»-ը:
Ցուցակում առաջինը Իսլանդիան է, այնուհետեւ Ֆինլանդիան, Էստոնիան, Շւեդիան եւ Աւստրալիան։
Ամենաանբարենպաստ վիճակը Հնդկաստանում է, Պակիստանում եւ Բանգլադեշում։
Այդ երկրներում օդում փոշու պարունակութիւնը գերազանցում է տասը եւ աւելի անգամ առաջատար երկրների ցուցանիշները:
«News.ru»-ի հաղորդմամբ, ուսումնասիրութեան մէջ ներառւած է ընդհանուր 73 երկիր։
Փորձագէտները օդի մաքրութիւնը քաղաքներում կամ երկրներում գնահատել են փոշու մանրէների քանակով: