Ամերիկեան «Facebook» ընկերութիւնը մտադիր է արեւմտեան Տեխասում արեւային էլեկտրակայան կառուցել, որը կը դառնայ երկրի նմանօրինակ նախագծերի շարքում խոշորագոյններից մէկը եւ տեխնոլոգիական հսկայի անմիջական ներդրումը էներգիայի վերականգնւող աղբիւրների ոլորտում:
«alikonline.ir» - Ամերիկեան «Facebook» ընկերութիւնը մտադիր է արեւմտեան Տեխասում արեւային էլեկտրակայան կառուցել, որը կը դառնայ երկրի նմանօրինակ նախագծերի շարքում խոշորագոյններից մէկը եւ տեխնոլոգիական հսկայի անմիջական ներդրումը էներգիայի վերականգնւող աղբիւրների ոլորտում:
Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը, ընկերութեան գլխաւոր տնօրէն Մարկ Ցուկերբերգն աւելի վաղ տեղեկացրել էր, որ «Facebook»-ը մտադիր է 6 նոր նախագիծ իրականացնել՝ կապւած արեւային էներգիայի հետ՝ աջակցելու համար տւեալների մշակման իրենց կենտրոններին:
Դրանք տասնեակ հազարաւոր համակարգչային սերւերներ են ընդգրկում, որոնք արտաքին աշխարհի հետ կապւում են օպտիկամանրաթելային մալուխներով:
«Prospero Solar» նախագծի ներքոյ կառուցւելիք էլեկտրակայանը կը դառնայ արեւային էներգիայի հիմնական մատակարարներից մէկը: Այն բաւարար կը լինի 72 հազար տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար: