Գերմանական «BMW» ընկերութիւնը ներկայացրել է «8 Series Gran Coupe» չորս դռնանի կուպէն, որը տւեալ շարքի ամենաթանկարժէք տարբերակն է:
«alikonline.ir» - Գերմանական «BMW» ընկերութիւնը ներկայացրել է «8 Series Gran Coupe» չորս դռնանի կուպէն, որը տւեալ շարքի ամենաթանկարժէք տարբերակն է:
Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Korrespondent.net»-ը, երկու դուռ եւ հինգ նստատեղ աւելացնելու համար գերմանական մեքենաշինական հսկան 9 դիւեմով երկարացրել է կուպէն: Մեքենայի չափսերի մեծացման արդիւնքում առաւել շատ տեղ է յատկացւել հետեւի նստատեղերին, որոնք ստացել են 7.1 դիւեմ յաւելեալ տարածք ոտքերի եւ 7.7 դիւեմ՝ ուսերի համար:
Մեքենան համալրւած է 3.0 լիտր ծաւալային, 6 մխոցային տուրբոշարժիչով, որը 340 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում եւ ունի ընտրութեան հնարաւորութիւն՝ ետնաքարշակ կամ լիաքարշակ համակարգի միջեւ: Բոլոր տարբերակներն աշխատում են «աւտոմատ» 8-աստիճան փոխանցման տուփով:
Մեքենայի գինը կը կազմի 84.900 դոլար: Արտադրութիւնը նախատեսւում է սկսել այս տարւայ յուլիսին, իսկ վաճառքի համաշխարհային մեկնարկը կը տրւի սեպտեմբերին: