Հա

Այլ

23/06/2019 - 08:00

«Nissan»-ը պաղպաղակի համար էլեկտրական ֆուրգոն է ստեղծել

Ճապոնական «Nissan» ընկերութիւնը շոտլանդական «Mackie’s of Scotland» պաղպաղակ արտադրող ընկերութեան հետ միասին պաղպաղակի համար էլեկտրական ֆուրգոն է ստեղծել:

«alikonline.ir» - Ճապոնական «Nissan» ընկերութիւնը շոտլանդական «Mackie’s of Scotland» պաղպաղակ արտադրող ընկերութեան հետ միասին պաղպաղակի համար էլեկտրական ֆուրգոն է ստեղծել: Ըստ «News.am»-ի՝ գրում է «Motor»-ը:

Պաղպաղակների համար ֆուրգոնների մեծ մասը դիզելային շարժիչ ունեն, որով աշխատում է նաեւ սառցարանը, որի պատճառով աւտոմեքենան միացւած է մնում: Դա յանգեցնում է վնասակար արտանետումների մեծ քանակին: Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքներում մտադիր են արգելել նման աւտոմեքենաները:

«Nissan»-ը տւեալ խնդրի լուծումը գտել է՝ առանց գնի բարձրացման եւ վնասակար արտանետումների կրճատմամբ:

«Nissan e-NV200 Ice Cream Van» ֆուրգոնի նախատիպը կառուցւել է «e-NV200» կոմերցիոն էլեկտրոմոբիլի հիմքով, որի շարժիչը ժամում  40 կՎտ է ստանում:

«Ice Cream Van»-ը կարող է մինչեւ 200 կմ. ճանապարհ անցնել: Պաղպաղակը վաճառւում է յատուկ խցից, վաճառողը ընդ որում կանգնած է աւտոմեքենայի կողքը, այլ ոչ թէ ներսում:

Պաղպաղակի համար կարելի է վճարել նաեւ բանկային քարտով կամ սմարթֆոնով տերմինալի միջոցով: Բացի այդ, ֆուրգոնի վրայ կայ կոճակ, որը որոշում է տեղանքը «What3Words» յաւելւածի օգնութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։