Հա

Այլ

03/07/2019 - 09:20

«Samsung»-ը նշել է «Galaxy Note 10»-ի շնորհանդէսի ամսաթիւը

«Samsung»-ը օգոստոսի 7-ին կը ներկայացնի «Galaxy Note 10»-ը: Ընկերութիւնը «Twitter»-ում յայտնել է, որ շնորհանդէսը տեղի կունենայ Նիւ Եօրքում «Barclay's Center»-ում «Unpacked 2019» միջոցառման շրջանակում:

«alikonline.ir» - «Samsung»-ը օգոստոսի 7-ին կը ներկայացնի «Galaxy Note 10»-ը: Ընկերութիւնը «Twitter»-ում յայտնել է, որ շնորհանդէսը տեղի կունենայ Նիւ Եօրքում «Barclay's Center»-ում «Unpacked 2019» միջոցառման շրջանակում: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: 

Սմարթֆոնի յստակ բնութագրերի մասին դեռ յայտնի չէ, սակայն «Twitter»-ում թիզերը նշում է մեծ խցիկն ու «S Pen» ստիլուսը:

«The Verge»-ի հաղորդմամբ՝ նոր սարքի էկրանը կարող է առջեւի տեսախցիկ ունենալ: Մէկ այլ աղբիւրի տեղեկութիւններով՝ այն կարող է միացւել «Note 10»-ին եւ ազատւել ականջակալների համար 3.5 մմ. միակցիչին:

Ինչպէս նաեւ հաղորդւում է, որ այս տարի «Samsung»-ը «Note 10» 2 տարբերակ կը թողարկի՝ 6.28 դիւեմով եւ 6.75 դիւեմով: Ենթադրաբար այդ մոդելները կը շարունակեն աջակցել «5G»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։