Հա

Այլ

14/07/2019 - 08:20

Գիտնականները յայտնել են նիհարելու ամենաարդիւնաւէտ միջոցի մասին

Ի՞նչն է աւելի արդիւնաւէտօրէն օգնում նիհարելուն՝ դիետա՞ն, թէ՞ սպորտը։ Այս հարցի պատասխանը տւել են Ջորջիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

«alikonline.ir» - Ի՞նչն է աւելի արդիւնաւէտօրէն օգնում նիհարելուն՝ դիետա՞ն, թէ՞ սպորտը։ Այս հարցի պատասխանը տւել են Ջորջիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։ Տեղեկացնում է «News.am»-ը:

Նրանց խօսքով՝ սպորտով զբաղւելը զգալիօրէն արդիւնաւէտ է ցանկացած դիետայից եւ կալորիաների հաշւարկից։ Աւելին, հէնց սպորտով զբաղւելն է, այլ ոչ թէ դիետան, օգնում կարգաւորել առողջութիւնը։

Բանն այն է, որ մկանների վատ վիճակը նւազեցնում է օրգանիզմի զգայունութիւնը ինսուլինի հանդէպ, ինչն առաջ է բերում դիաբետ, ինչպէս նաեւ բարձրացնում է սրտանօթային հիւանդութիւնների ռիսկը։ Թոյլ մկանները կարող են լինել ոչ միայն ցածր ֆիզիկական ակտիւութեան, այլ նաեւ սթրեսի եւ ոչ ճիշտ սնւելու հետեւանք, ընդգծում են գիտնականները։

Միեւնոյն ժամանակ, մկանների վիճակն անդրադառնում է նիհարելու գործընթացի վրայ՝ նւազեցնելով նրա արդիւնաւէտութիւնը։ Եւ հակառակը, որքան աւելի շատ են մարդու մկանները, այնքան օրգանիզմն աւելի շատ էներգիա է ծախսում դրանք պահելու համար, եւ այդքան աւելի հեշտ է նիհարելը։

Ելնելով սրանից՝ աւելորդ քաշի դէմ պայքարի համար գիտնականներն առաջարկում են կենտրոնանալ ոչ թէ դիետաների, այլ սպորտով զբաղւելու վրայ, ինչը կօգնի ոչ միայն յաղթահարել ճարպակալումը, այլեւ նւազեցնել հիւանդութիւնների զարգացման ռիսկը։ Բայց դա, իհարկէ, չի նշանակում, թէ սպորտով զբաղւելիս կարելի է սխալ սնւել. չպէտք է մոռանալ, որ անառողջ սննդակարգն այս կամ այն կերպ վնասում է առողջութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։