«FaceApp» յաւելւածը յուլիսի կէսերին իր յայտնիութեան գագաթնակէտին աւելի քան 1 մլն. դոլար է վաստակել:
«alikonline.ir» - «FaceApp» յաւելւածը յուլիսի կէսերին իր յայտնիութեան գագաթնակէտին աւելի քան 1 մլն. դոլար է վաստակել: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Forbes»-ը՝ բջջային յաւելւածների շուկայի վերլուծութեամբ զբաղւող «App Annieօ» ընկերութեան տւեալներին յղումով:
Խօսքը յուլիսի 9-19-ն ընկած ժամանակահատւածի մասին է, որի ընթացքում յաւելւածը ներբեռնել են 6.5 մլն. անգամ: Մեծ մասը՝ 746 հազար դոլար, ստացւել է «Apple»-ի օգտատէրերից:
Ամբողջ պատմութեան ընթացքում «FaceApp»-ը ներբեռնւել է 73.2 մլն. անգամ եւ վաստակել է 11.6 մլն. դոլար, գրում է «Forbes»-ը:
«FaceApp» բջջային յաւելւածը, որը մշակել է ռուսական «Wireless Lab» ընկերութիւնը, թոյլ է տալիս «ծերացնել» օգտատիրոջը: Այն վերջին օրերին յայտնիութեան ռեկորդներ է սահմանել ռուս, հայ եւ այլ երկրների օգտատէրերի շրջանում: