Հա

Այլ

30/07/2019 - 09:30

Հետազօտութիւն. «Սմարթֆոնները ճարպակալում են առաջացնում»

Սմարթֆոններից կախւածութիւնը կարող է ճարպակալում առաջացնել։ Սիմոն Բոլիւարի համալսարանի (Կոլումբիա) իրականացրած հետազօտութեան համաձայն՝ նրանք, ովքեր սմարթֆոններին օրը հինգ եւ աւելի ժամ են յատկացնում, 43 տոկոսով աւելի շատ են ենթակայ ճարպակալման վտանգին։

«alikonline.ir» - Սմարթֆոններից կախւածութիւնը կարող է ճարպակալում առաջացնել։ Սիմոն Բոլիւարի համալսարանի (Կոլումբիա) իրականացրած հետազօտութեան համաձայն՝ նրանք, ովքեր սմարթֆոններին օրը հինգ եւ աւելի ժամ են յատկացնում, 43 տոկոսով աւելի շատ են ենթակայ ճարպակալման վտանգին։ Գրում է «News.am»-ը:

Հետազօտութեան շրջանակում 2018 թւականի յունիսից մինչեւ դեկտեմբեր դիտարկւել է 1000 ուսանող։ Պարզւել է, որ սմարթֆոնների երկարատեւ օգտագործումը բարձրացնում է յաւանականութիւնը, որ մարդն աւելի յաճախ օգտագործի քաղցր ըմպելիքներ եւ ֆաստֆուդ։ Բացի այդ, գաջեթներից կախւածութիւնը զգալիօրէն նւազեցնում է ֆիզիկական ակտիւութիւնը։

Աւելորդ քաշ ունեցող փորձարկւողների մօտ 25 եւ ճարպակալում ունեցողների մօտ 5 տոկոսը սմարթֆոններին օրական տրամադրել է աւելի քան հինգ ժամ։ Միեւնոյն ժամանակ, կանայք, որոնք բջջային սարքերի մօտ օրը հինգ ժամից աւելի են անցկացրել, երկու անգամ աւելի յաճախ են տառապել աւելորդ քաշից, քան տղամարդիկ։

Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ սմարթֆոններից կախւածութիւնն առաջ է բերում նստած կենսակերպ։ Այնինչ ֆիզիկական ակտիւութեան նւազումը բարձրացնում է վաղաժամ մահւան, դիաբետի, սրտի հիւանդութիւնների եւ քաղցկեղի առաջացման ռիսկը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։