Print this page
25/08/2019 - 08:00

«Երկնային գետնանցում», քաղցրաւենիքի հիւրասիրութեան «թռչող» սեղան եւ եռայարկ բլրակ. Նիւ Եօրքում պաղպաղակների թանգարան կը բացւի

ԱՄՆ Նիւ Եօրք քաղաքում պաղպաղակի սիրահարների առջեւ իր դռները կը բացի Պաղպաղակի թանգարանը (the Museum of Ice Cream):

«alikonline.ir» - ԱՄՆ Նիւ Եօրք քաղաքում պաղպաղակի սիրահարների առջեւ իր դռները կը բացի Պաղպաղակի թանգարանը (the Museum of Ice Cream): Ըստ Tert.am-ի՝ գրում է Luxury Launches-ը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ թանգարանի կառուցման աշխատանքները տեւել են աւելի քան 3 տարի եւ այն նախատեսւում է բացել այս աշնանը՝ Սոհօ շրջանի Broadway 558 հասցւում:

23 հազար քառակուսի մետր տարածքով եռայարկ շինութիւնն այցելուներին կառաջարկի «Երկնային գետնանցում», քաղցրաւենիքի հիւրասիրութեան «թռչող» սեղան, եռայարկ բլրակ, հսկայ շերեփների դահլիճ, մեղուղուների հսկայ փեթակ եւ պաղպաղակի համտեսման համար նախատեսւած սրահներ:

Թանգարանում պաղպաղակներից բացի այցելուները կարող են համտեսել նաեւ մի շարք համեղ աղանդեր:

«Միակ ցանկութիւնս մարդկանց միաւորելն ու պաղպաղակի միջոցով երջանիկ պահեր պարգեւելն է»,- յայտնել է թանգարանի համահիմնադիր Մարիելիս Բանը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ թանգարանի տոմսերը կարժենան մէկ անձի համար 38 դոլար, իսկ երկու տարեկանից փոքր երեխաների մուտքն անվճար կը լինի:

Յարակից լուրեր