Print this page
29/08/2019 - 08:10

BMW X6-ը ներկել են «աշխարհում ամենասեւ գոյնով»

BMW ընկերութիւնը բրիտանական Surrey NanoSystem ընկերութեան հետ համագործակցութեամբ Ֆրանկֆուրտում կը ներկայացնի X6 Vantablack VBx2-ը։ Խօսքը քրոսովերի մասին է, որը ներկւած է յատուկ գոյնով, որը կլանում է մեզ վրայ ընկնող լոյսի 99.9 տոկոսը։

«alikonline.ir» - BMW ընկերութիւնը բրիտանական Surrey NanoSystem ընկերութեան հետ համագործակցութեամբ Ֆրանկֆուրտում կը ներկայացնի X6 Vantablack VBx2-ը։ Խօսքը քրոսովերի մասին է, որը ներկւած է յատուկ գոյնով, որը կլանում է մեզ վրայ ընկնող լոյսի 99.9 տոկոսը։ Արդիւնքում՝ ստացւում է «երկչափ սեւութեան էֆեկտ»: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Motor.ru-ը։

Vantablack-ը նիւթ է, որի անունը բացւում է որպէս «ուղղահայեաց կողմնորոշում ունեցող նանոխողովակների զանգւած+սեւ» (vertically aligned nanotube arrays + black)։ Այն ամենասեւն է աշխարհում յայտնի բոլոր սեւերից եւ կազմւած է ալիւմինաթիթեղի վրայ «աճող» 14-50 միկրոմետր եւ 20 նանոմետր տրամագիծ ունեցող ածխաջրային նանոխողովակներից։ Դրանք կլանում են մեզ վրայ ընկնող լոյսի 99.965 տոկոսը, ինչի պատճառով ստեղծւում է զգացողութիւն, թէ օբիեկտը, որն այդ գոյնով է պատւած, զրկւում է իր եռաչափութիւնից։

Vantablack-ը փորձարկել են BMW X6-ի վրայ, որը առաջին անգամ կը ներկայանայ սեպտեմբերի սկզբին Ֆրանկֆուրտում։ Մինչ այդ նման ծածկը կիրառւել է միայն աւիացիայում։ Surrey NanoSystem-ն արդէն ազատ վաճառքի է հանել vantablack-ը՝ 20 միլիլիտրանոց բանկան 50 դոլար արժէ։

Յարակից լուրեր