Հա

Այլ

11/09/2019 - 12:00

Apple-ի ամենամեայ շնորհանդէսին ներկայացւեց նոր սերնդի iPhone սմարթֆոնների շարքը. iPhone 11 Pro-ն հասանելի կը լինի 4 երանգով

Apple-ի գլխաւոր տնօրէն Թիմ Քուկը, Ստիւ Ջաբզի անւան թատրոնի դահլիճում բացելով ամենամեայ շնորհանդէսը, շեշտում է, որ ընկերութեան աշխատանքի հիմքում ընկած են գնորդների ցանկութիւնները:

«alikonline.ir» - Apple-ի գլխաւոր տնօրէն Թիմ Քուկը, Ստիւ Ջաբզի անւան թատրոնի դահլիճում բացելով ամենամեայ շնորհանդէսը, շեշտում է, որ ընկերութեան աշխատանքի հիմքում ընկած են գնորդների ցանկութիւնները: Այս մասին գրում է Tert.am-ը:

Առաջինը ներկայացւում է App Store-ում յայտնւող նորութիւնները, որոնցից է Apple Arcade առցանց ծառայութիւնը՝ նախատեսւած համակարգչային եւ բջջային խաղերի համար: Ինչպէս նշւեց, այս ծառայութիւնում ներկայացւած խաղերը էքսկլիւզիւ են լինելու, այսինքն՝ դրանք հնարաւոր չի լինի գտնել մրցակիցների մօտ:

Ինչպէս հաղորդւեց, Apple-ի խանութներում կը գործի Apple Watch Studio տաղաւարը, որտեղ իւրաքանչիւր ցանկացող կը կարողանայ իր համար ցանկացած գօտի ընտրել՝ այն համադրելով Apple Watch սմարթ ժամացոյցի կորպուսի հետ:

Ի դէպ, սեպտեմբերի 20-ին Apple-ը պատրաստւում է վերաբացել Նիւ Եօրք Սիթիի Հինգերորդ պողոտայի յայտնի խանութը, որը փակւել էր վերանորոգման նպատակով: Այժմ այն Apple-ի ամենամեծ խանութն է աշխարհում:

iPhone 11 Pro մոդելի արժէքը կը մեկնարկի 999 դոլարից, իսկ iPhone 11 Pro Max-ինը՝ 1099 դոլար: Նախնական պատւէրները կընդունւեն սեպտեմբերի 13-ից: iPhone XR-ի արժէքը կը մնայ 599 դոլար, իսկ iPhone 8-ինը՝ 499 դոլար:

Նորագոյն սմարթֆոնները կը լինեն առաւել ջրակայուն եւ դիմացկուն փոշու նկատմամբ, ինչպէս նաեւ կունենան անլար լիցքաւորման հնարաւորութիւն:

Pro մոդելի գլխաւոր առանձնայատկութիւնը երեք ոսպնեակ ունեցող 12 ՄՊ կէտայնութեամբ տեսախցիկն է:

Առաջին անգամ «այֆոններում» գործարկւել է տեսախցիկի Deep Fusion գործառոյթը, որը թոյլ է տալիս 9 տարբեր լուսանկարներ անել մէկ հպումով, ինչպէս նաեւ լուսանկարներ ստեղծել՝ ներառելով բոլոր մանրուքները:

Յաջորդիւ ներկայանում է iPhone 11 Pro սմարթֆոնը, որը հասանելի կը լինի ոսկեգոյն, արծաթագոյն, տիեզերական մոխրագոյն, կանաչ երանգներով:

Այս մոդելը ներկայանում է երկու չափսի էկրանով՝ 5.8 դիւեմ եւ 6.5 դիւեմ անկիւնագծով: Սմարթֆոնի A13 Bionic պրոցեսորը հնարաւորութիւն է տալիս մէկ վայրկեանում 1 տրիլիոն գործողութիւն կատարել:

Ինչ վերաբերում է մարտկոցի աշխատանքին, iPhone 11 Pro սմարթֆոնի պարագայում այն 4 ժամով աւելի երկար կը տեւի, քան XS մոդելինը, իսկ 11 Pro Max-ի պարագայում՝ 5 ժամով աւելի երկար, քան iPhone XS Max-ինը:

iPhone 11-ի մարտկոցն առանց վերալիցքաւորման կաշխատի մէկ ժամով աւելի երկար, քան iPhone XR մոդելինը: Գաջեթը կարժենայ 699 դոլար: Նոր iPhone-ը կաշխատի Apple-ի A13 Bionic chip պրոցեսորով, որն ընկերութեան պնդմամբ ամենաարագն է, որը երբեւէ ներկայացւել է սմարթֆոններում:

Սմարթֆոնը ներկայանում է 12 ՄՊ տեսախցիկով, որն առաւել լաւ լուսանկարներ կը պատկերի նաեւ գիշերային ռեժիմով: Սմարթֆոնի կրկնակի տեսախցիկը թոյլ կը տայ պատկերել մինչեւ 120 ատիճան տեսադաշտով կադր:

Վերջապէս ներկայացւում է նոր սերնդի iPhone սմարթֆոնների շարքը: iPhone 11 սմարթֆոնը ներկայանալու է 6 գոյնով՝ կանաչ, սեւ, մանուշակագոյն, դեղին, կարմիր, սպիտակ: Այն համալրւած է 6.1 դիւեմ անկիւնագծային էկրանով:

Apple Watch Series 5 մոդելի մարտկոցն աշխատում է 18 ժամ: Այն համալրւած է ներկառուցւած կողմնացոյցով: Այս մոդելի արժէքը մեկնարկում է 399 դոլարից, իսկ Apple Watch Series 3 մոդելը կարժենայ 199 դոլար: Գաջեթը հասանելի կը լինի ոսկեգոյն, արծաթագոյն եւ տիեզերական մոխրագոյն երանգներով:

Յաջորդիւ ներկայացվում է Apple Watch սմարթ ժամացոյցը, որը, ըստ ընկերութեան մասնագէտների, կարող է օգնել մարդանց կեանքեր փրկելու հարցում: Ցուցադրւած տեսահոլովակում մարդիկ պատմում են, թէ ինչպէս է Apple Watch-ը օգնել տարբեր իրավիճակներում, ինչպէս օրինակ՝ այն աւտոմատ կերպով «շտապ օգնութիւն» է զանգում, եթէ օգտատէրն ընկնում է:

Գաջեթի օգտակարութիւնը զգացած անձինք պատմել են, թէ ինչպէս է սարքի օգնութեամբ փրկւել յղի կնոջ երեխան, սրտի նոպա ունեցող տղամարդը, եւ թէ ինչպէս է դրա միջոցով լսողութեան խնդիր ունեցող մարդը ծանուցում ստանում երեխայի լացի դէպքում:

iPad-ը ներկայանում է 10.2 դիւեմ անկիւնագծային Retina էկրանով, մինչդեռ նախորդ սերնդի մոդելը 9.7 դիւեմ անկիւնագծով էկրան ունէր: Նորագոյն մոդելը համալրւած է Apple-ի Smart Connector-ով, որի միջոցով գաջեթը հնարաւոր կը լինի միացնել Apple-ի սմարթ ստեղնաշարին (Apple smart keyboard):

Նորագոյն iPad-ը, որը պատրաստւել է վերամշակւող ալիւմինից, կարժենայ 329 դոլար: Այն արդէն կարելի է պատւիրել այսօր:

Թիմ Քուկը ներկայացրեց հեռարձակման Apple TV+ ծառայութիւնը, որի ներկայացման ժամանակ ցուցադրւեց Ջէյսոն Մոմոայի մասնակցութեամբ See սերիալի թրէյլերը: Ծառայութիւնը հասանելի կը լինի նոյեմբերի 1-ից, եւ ամսական բաժանորդագրութիւնը կարժենայ 4.99 դոլար:

Apple-ից գաջեթ ձեռք բերելու դէպքում անվճար բաժանորդագրութիւն է առաջարկւում Apple TV+ ծառայութեան համար:

Apple Arcade-ը կը թողարկւի սեպտեմբերի 19-ին: Բաժանորդագրութեան արժէքը կը կազմի ամսական 4.99 դոլար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։