Հա

Այլ

11/09/2019 - 08:10

«Դաւիթ Եանը կառուցում է աշխարհի ամենախելացի տներից մէկը». Forbes

Forbes ամսագիրը հրապարակել է միլիարդատէրներին պականող 5 ամենախելացի տների ընտրանին:

«alikonline.ir» - Forbes ամսագիրը հրապարակել է միլիարդատէրներին պականող 5 ամենախելացի տների ընտրանին: Ըստ Tert.am-ի՝ գրում է Rusarminfo-ն:

Առաջին հնգեակում է յայտնւել արմատներով հայ ռուսաստանցի գործարար, ABBYY ընկերութեան հիմնադիր եւ տնօրէնների խորհրդի նախագահ Դաւիթ Եանի տունը:

Նշւում է, որ տան կառուցումը դեռեւս ընթացքի մէջ է: Այն վերահսկւելու է «անկանխատեսելի» արհեստական բանականութեամբ, որը կոչւում է Մորֆեուս:

«Մորֆեուսին տրւած է ընտրութեան ազատութիւն. եթէ նրան խնդրեն միացնել սուրճի մեքենան, բացել դուռը կամ որեւէ այլ տնային աշխատանք կատարել, նա կը կարողանայ ինքնուրոյն որոշել՝ անել դա, թէ ոչ: Ժամանակի ընթացքում ռոբոտը բանկային հաշիւ կունենայ եւ կը կարողանայ իրեր գնել Amazon-ից՝ իրեն կամ այլ մարդկանց»,- ասւվում է Forbes-ի յօդւածում:

Նշւում է նաեւ, որ Մորֆեուսը, բացի տնային ծառայութիւններ մատուցելուց, ստիպւած կը լինի ուսումնասիրել գիտակցութեան ազատութեան մասին փիլիսոփայական աշխատութիւններ՝ Դաւիթ Եանի «սոցիալական փորձարկման» շրջանակում։

Ամենախելացի տների ցանկում են ներառւել նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ Մորգան Ֆրիմանի ձայնով խօսող տունը, Tesla եւ SpaceX ընկերութիւնների սեփականատէր Իլոն Մուսկի «կանաչ օդափոխիչներով» տունը, «Մայքրոսոֆթ» ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսի ցուցիչ-քորոցով տունը եւ հեռուստահաղորդավար Օփրա Վինֆրիի «տաք ասֆալտով» տունը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։