Հա

Այլ

10/10/2019 - 08:10

Նոբէլեան մրցանակակիրը Վիկտոր Համբարձումեանի անւան մրցանակի առաջին դափնեկիրն է

Շւեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցաւ ֆիզիկայի ոլորտում 2019 թ. Նոբէլեան մրցանակի յանձնման արարողութիւնը։ Այս տարւայ մրցանակը կիսեցին շւէյցարացի աստղագէտներ Միշէլ Մայորն ու Դիդիէ Քելոսը Արեգակի տեսակի աստղի շուրջն առաջին արտարեգակնային մոլորակի (էքզոմոլորակի) յայտնաբերման համար, եւ ամերիկացի տիեզերաբան Ջէյմզ Փիբլսը ֆիզիկական տիեզերաբանութեան մէջ տեսական յայտնագործութիւնների համար։

«alikonline.ir» - Շւեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցաւ ֆիզիկայի ոլորտում 2019 թ. Նոբէլեան մրցանակի յանձնման արարողութիւնը։ Այս տարւայ մրցանակը կիսեցին շւէյցարացի աստղագէտներ Միշէլ Մայորն ու Դիդիէ Քելոսը Արեգակի տեսակի աստղի շուրջն առաջին արտարեգակնային մոլորակի (էքզոմոլորակի) յայտնաբերման համար, եւ ամերիկացի տիեզերաբան Ջէյմզ Փիբլսը ֆիզիկական տիեզերաբանութեան մէջ տեսական յայտնագործութիւնների համար։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Բիւրականի աստղադիտարանից յիշեցնում են, որ Միշէլ Մայորը Վիկտոր Համբարձումեանի անւան միջազգային գիտական մրցանակի առաջին դափնեկիրն է (2010 թ.):

Ներկայումս նա հանդիսանում է այդ մրցանակի միջազգային յանձնաժողովի եւ Հայկական աստղագիտական ընկերութեան անդամ: Նա սեմինարներով եւ դասախօսութիւններով հանդէս է եկել Հայաստանում կազմակերպւած տարբեր գիտաժողովներում եւ երիտասարդական ամառային դպրոցներում։

Բացի Համբարձումեանի անւան մրցանակից Միշէլ Մայորն արժանացել է Էյնշտէյնի մեդալի (2004), Բալզանի միջազգային մրցանակի (2000), աստղագիտութեան ոլորտում Շոուի մրցանակի (2005) եւ մի շարք այլ բարձր պարգեւների։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։