Print this page
14/10/2019 - 08:00

Bloomberg-ը կազմել է մեքենաշինութեան ոլորտի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Ամերիկեան Bloomberg գործակալութիւնը կազմել է մեքենաշինական ոլորտում բաժնեմասեր ունեցող ամենահարուստ մարդկանց ցանկը, որը գլխաւորել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գէյթսը:

«alikonline.ir» - Ամերիկեան Bloomberg գործակալութիւնը կազմել է մեքենաշինական ոլորտում բաժնեմասեր ունեցող ամենահարուստ մարդկանց ցանկը, որը գլխաւորել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գէյթսը: Գրում է Tert.am-ը:

Մեքենաների վաճառքով զբաղւող AutoNation ամերիկեան ընկերութիւնում Գէյթսի բաժնեմասերի փաթեթի արժէքը գնահատւում է 914.55 մլն. դոլար, որը կազմում է միլիարդատիրոջ 105 մլրդ. դոլար կարողութեան 0.9 տոկոսը:

Նրան յաջորդում է Oracle ծրագրային ապահովման երկրորդ խոշորագոյն արտադրողի հիմնադիր Լարի Էլիսոնը, որին պատկանում է Tesla Inc-ի երկրորդ խոշորագոյն փաթեթը, որը գնահատւում է 730.77 մլն. դոլար, ինչը նրա կարողութեան 1.3 տոկոսն է կազմում:

Առաջատար եռեակը եզրափակում է Tesla-ի գլխաւոր տնօրէն Իլոն Մասկը, որի բաժնեմասերը գնահատւում են 8.3 մլրդ. դոլար, որը նրա կարողութեան 36.9 տոկոսն է:

Նրանց յաջորդում է շինարարական ոլորտի հսկայ գործարար Փալոնջի Միսթրին, որին պատկանում են Tata Motors Ltd հնդկական մեքենաշինական ընկերութեան՝ 302.7 մլն. դոլար արժողութեամբ բաժնետոմսերը: Հինգերերոդ տեղը զբաղեցրել է Սիւզաննա Կլաթենը, որն իր հօրից ժառանգել է BMW-ի՝ 8.76 մլրդ. դոլար արժողութեամբ բաժնեմասը:

Առաջատար տասնեակում են ընդգրկւել Ստեֆան Կւանդտը (BMW-ի բաժնետէր, կարողութիւնը՝ 14.8 մլրդ. դոլար), Լի Շուֆուն (Geely Automobile Holding-ի եւ Zhejiang Geely Holding Group-ի բաժնետէր, 10.6 մլրդ. դոլար), Գէորգ Շեֆլէրը (Continental AG, Schaeffler AG-ի բաժնետէր, կարողութիւնը՝ 7.99 մլրդ. դոլար), Բլէր Փարի-Օքեդէնը (Cox Automotive, 7.84 մլրդ. դոլար) եւ Ջէյմզ Քենեդին (Cox Automotive, 7.84 մլրդ. դոլար):

Յարակից լուրեր