Հա

Այլ

14/10/2019 - 08:20

Հետազօտութիւն. «Տեւական քունը կարող է ուղեղի համար վտանգաւոր լինել»

Քնի պակասը ուղեղի համար վտանգաւոր է եւ մեծացնում է ալցհայմերի հիւանդութեան զարգացման հաւանականութիւնը: Բայց պարզւել է, որ քնի աւելցուկը նոյնպէս վտանգաւոր է. Մայամիի համալսարանի գիտնականները պարզել են, որ 9 եւ աւելի ժամ քնող մարդիկ ցուցադրում են յիշողութեան որակի զգալի նւազում եւ լեզւական հմտութիւնների թուլացում, ինչը կարող է լինել դեմենցիայի վաղ նշան:

«alikonline.ir» - Քնի պակասը ուղեղի համար վտանգաւոր է եւ մեծացնում է ալցհայմերի հիւանդութեան զարգացման հաւանականութիւնը: Բայց պարզւել է, որ քնի աւելցուկը նոյնպէս վտանգաւոր է. Մայամիի համալսարանի գիտնականները պարզել են, որ 9 եւ աւելի ժամ քնող մարդիկ ցուցադրում են յիշողութեան որակի զգալի նւազում եւ լեզւական հմտութիւնների թուլացում, ինչը կարող է լինել դեմենցիայի վաղ նշան: Գրում է News.am-ը:

The Daily Mail-ը փոխանցում է, որ ոսկէ միջինը օրական 7-8-ժամեայ քունն է: Մարդիկ, որոնք օրական քնում են 6 ժամից պակաս, նոյնպէս ռիսկի խմբում են:

Գիտնականների խօսքով՝ բացառւած չէ, որ ոչ թէ քունն է բերում դեմենցիայի զարգացման հաւանականութեան մեծացման, այլ մարդիկ, որոնք շատ են քնում, արդէն ուղեղի աշխատանքի խանգարումներ ունեն, որոնք բերում են հանգստի այդպիսի ռեժիմի:

Գիտնականները հետազօտութիւն են անցկացրել 45-75 տարեկան 5247 կամաւորների մասնակցութեամբ: Նրանք գնահատել են կամաւորների քնի ռեժիմը, նրանց յիշողութիւնը, լեզւական ընդունակութիւնները, ռեակցիայի արագութիւնն ու ընկալումը:

Պարզւել է, որ կամաւորների 15 տոկոսը ամէն գիշեր քնել է միջինը 9 ժամ: Այս խմբում 7 տարի յետոյ յայտնաբերւել է բոլոր պարամետրերով կոգնիտիւ ունակութիւնների նւազում: Ուսանելու նրանց հմտութիւնները նւազել են 22 տոկոսով, լեզւին ազատ տիրապետելը՝ 20 տոկոսով, յիշողութիւնը՝ 13 տոկոսով:

Ընդ որում՝ քնի աւելցուկը կապւած էր ուղեղի ախտահարումների հետ, որոնք յայտնի են որպէս սպիտակ նիւթի հիպերինտենսիւութիւն: Այս ախտահարումներն առաջանում են ուղեղ արեան հոսքի նւազման հետեւանքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։