Հա

Այլ

16/11/2019 - 11:50

Bloomberg-ի միլիարդատէրերի վարկանշային ցուցակում Բիլ Գէյթսը վերջին երկու տարւայ ընթացքում առաջին անգամ առաջ է անցել Բեզոսից

Ամերիկեան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գէյթսը գլխաւորել է Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատէրերի ցուցակը: Գործակալութիւնում նշել են, որ Գէյթսն աւելի քան երկու տարւայ ընթացքում առաջատար է դարձել առաջին անգամ:

«alikonline.ir» - Ամերիկեան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գէյթսը գլխաւորել է Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատէրերի ցուցակը: Գործակալութիւնում նշել են, որ Գէյթսն աւելի քան երկու տարւայ ընթացքում առաջատար է դարձել առաջին անգամ: Ըստ Tert.am-ի՝ գրում է Bloomberg գործակալութիւնը:

Bloomberg-ի տւեալներով՝ Գէյթսի եկամուտների աճին կարող էր նպաստել Պենտագոնի՝ Microsoft-ին 10 մլրդ. դոլար արժողութեամբ միջհամակարգչային հաղորդակցութեան ոլորտում 10 տարւայ պայմանագրի կնքումը: Ի սկզբանէ ենթադրւում էր, որ պայմանագիրը կը կնքւի Amazon ընկերութեան հետ:

Դրանից յետոյ Բեզոսի ընկերութեան արժեթղթերի արժէքն ընկել է մօտ 2 տոկոսով, իսկ Microsoft-ի բաժնետոմսերի արժէքը՝ բարձրացել 4 տոկոսով:

Այս պահին Գէյթսի կարողութիւնը գնահատւում է մօտաւորապէս 110 մլրդ. դոլար, իսկ Բեզոսի կարողութիւնը՝ 109 մլրդ. դոլար:

Առաջատարների եռեակը եզրափակում է Louis Vuitton Moet Hennessy ընկերութեան ղեկավար Բեռնար Առնոն՝ 103 մլրդ. դոլար կարողութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։