Հա

Այլ

21/12/2019 - 11:10

Forbes-ը հրապարակել է 2019 թւականի ամենայաջողակ եւ «անյաջողակ» միլիարդատէրերի վարկանշային ցանկը

Հեղինակաւոր Forbes ամսագիրը հրապարակել է ֆինանսական առումով անցնող տարւայ ամենաէաջողակ եւ «ամենաանյաջողակ» միլիարդատէրերի ցանկը:

«alikonline.ir» - Հեղինակաւոր Forbes ամսագիրը հրապարակել է ֆինանսական առումով անցնող տարւայ ամենաէաջողակ եւ «ամենաանյաջողակ» միլիարդատէրերի ցանկը: Տեղեկացնում է Tert.am-ը:

Ամսագրի վարկածով՝ այս տարի ամենայաջողակ գործարար է դարձել ֆրանսիական LVMH (Moet Hennessy - Louis Vuitton) ընկերութեան ղեկավար Բեռնար Առնոն: Նրան են պատկանում Christian Dior, Louis Vuitton եւ Givenchy ապրանքանիշները: Forbes-ի հաղորդմամբ՝ մոլորակի երրորդ ամենահարուստ մարդու կարողութիւնը նախորդ տարւայ համեմատ աւելացել է 40 մլրդ. դոլարով:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Facebook ընկերութեան ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որն այս տարի հարստացել է 22 մլրդ. դոլարով:

Վարկանիշում երրորդ տեղում է յայտնւել Zara ապրանքանիշի սեփականատէր Ամանսիօ Օրտեգան՝ 17.3 մլրդ. դոլար ցուցանիշով:

2019 թւականի արդիւնքներով՝ «անյաջողակների» ցուցակում տեղ են գտել հնդիկ գործարար Ազիմ Պրեմժին (-14.1 մլրդ. դոլար), Amazon ընկերութեան հիմնադիր Ջէֆ Բեզոսը (-13.1 մլրդ. դոլար), ինչպէս նաեւ Essel Group-ի նախագահ Սուբհաս Չանդրան (-3.4 մլրդ. դոլար):

Վարկանշային ցուցակը կազմելիս վերլուծութեան է ենթարկւել 2200 միլիարդատէրերի ակտիւների արժէքը՝ 2018 թւականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թւականի դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատւածում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։