MENU
Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։
Պատմական տարբեր փուլերում անկախութեան բովանդակութեան բաղադրիչները՝ կապւած ժամանակի պատմաքաղաքական եւ հասարակական մարտահրաւէրների հետ, որոշակի փոփոխութիւնների են ենթարկւում: Սակայն, այն, որ խորքային իմաստով անկախութիւնը բացարձակ արժէք է, որին չկայ որեւէ այլընտրանք միանշանակ փաստ է, որի մասին երկու կարծիք լինել չի կարող:
Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:
Իրանի 51-ամեայ Համահայկականը դարձաւ 75-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան եւս մէկ էջ եւ մարւեց ջահը:
Թեհրանցիները մէկ շաբաթ շարունակ առիթ կունենան հաղորդակից դառնալու թւով 8 հայաստանցի գրաֆիստի ստեղծագործական աշխարհին:
«Դենա» գալերիայում ցուցադրութեան է հանւել Հայաստանի եւ Իրանի գրաֆիստների ստեղծագործութիւններից թւով 31 կտաւ՝ «Հանրային տրամադրութիւն» անւանումը կրող ցուցահանդէսով:
Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:
Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։
Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը սեպտեմբերի 19-ին այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշէլ Աունի՝ ողջունելու համար Մեծն Լիբանանի հռչակման 100-ամեակի ձեռնարկներու մեկնարկին առիթով անոր կատարած յայտարարութիւնները:
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը շնորհաւորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանին՝ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի առիթով: