Հա

Քաղաքական

10/04/2012 - 13:29

altalt

«Երկիր» - Ապրիլի 9-ին «Էրեբունի պլազա» կենտրոնում սկսւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախընտրական քարոզարշաւը: ՀՅԴ-ի նախընտրական քարոզչութիւնը լինելու է ակտիւ, լինելու է նպատակային, լինելու է յաղթական: Այս վճռականութեամբ է ՀՅԴ-ն սկսում իր նախընտրական քարոզչութիւնը: ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշաւի սկսման եւ նախընտրական ծրագրի ներկայացմանը նւիրւած միջոցառման ժամանակ յայտարարեց ՀՅԴ անդամ Աղւան Վարդանեանը:

«Ներկայացւած բոլոր ծրագրերն ու մօտեցումները կը մնան թղթի վրայ, նաեւ՝ շատ օրէնքներ ու Սահմանադրութիւնը, եթէ չունենանք այնպիսի իշխանութիւն, որ կը ծառայի իր ժողովրդին»,- ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Արմէն Ռուստամեանը:
«Այս իրավիճակը չի կարող փոխւել, քանի դեռ այս երկրում տեղի չի ունեցել ամբողջական իշխանափոխութիւն, որը կը նշանակի ինչպէս գործող վարչախմբի, այնպէս էլ՝ նրան սպասարկող համակարգի փոփոխութիւն: Մենք գալիս ենք այն առաջարկով, որ պետութիւնը կը վերադարձնի ժողովրդին»,- նշեց նա:
Ըստ ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցչի՝ այսօր Հայաստանում նոյնացւած են կուսակցութիւն, իշխանութիւն եւ պետութիւն եզրոյթները: Իսկ այս իրավիճակից ազատւելու համար, նրա համոզմամբ, պէտք է հրաժարւել նախագահական համակարգից եւ անցնել խորհրդարանական համակարգի:
«Նախագահի աթոռի շուրջ ձեւաւորւում է իւրայինների մի խումբ, որոնք իւրացնում են պետութեան լծակները եւ դառնում են պետութիւն: Մենք առաջարկում ենք անցնել խորհրդարանական համակարգի: Հայաստանի վիճակն այն է, որ հարկաւոր է կտրուկ գործողութիւններ իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է սահմանափակել պատգամաւորների անձեռնմխելիութիւնը, քանի որ պատգամաւորները գալիս են խորհրդարան, որպէսզի իրենք իրենց պաշտպանեն»,- նշեց Արմէն Ռուստամեանը:
Նրա ասութեամբ՝ ընտրութիւնները պէտք է դառնան իշխանութեան փոփոխման միջոց: «Եթէ ընտրութիւնները միայն իշխանութիւնների վերարտադրմանն են ծառայելու, դրանք չեն յանգեցնի փոփոխութեան: Այսօր այդ համակարգը պէտք է փոխւի, որ մարդիկ հասկանան՝ ընտրութիւնը մի միջոց է, որով ինքը կարող է փոխել իշխանութիւնը»,- ասաց Արմէն Ռուստամեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։