Հա

Քաղաքական

10/04/2012 - 13:10

alt«Yerkir.am» - ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն ապրիլի 4-ին Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:
Լրագրողներից մէկի դիտարկմանը, թէ Ադրբեջանի իշխանութիւնները Բաքու այցելող բոլոր բարձրաստիճան պաշտօնատարներից փորձում են յայտարարութիւններ կորզել Ղարաբաղեան խնդրի վերաբերեալ՝ շեշտադրում անելով տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրայ, Նալբանդեանը պատասխանել է. «Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատւիրակութիւններին՝ կորզելու համար միակողմանի ձեւակերպումներ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ:

Ակնյայտ է, որ ինքնորոշման իրաւունքը, ինքնորոշման սկզբունքը համաշխարհային հանրութեան կարեւորագոյն նպատակներից է: Այս սկզբունքն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հիմքում, որն առաջարկում են եռանախագահները՝ այլ սկզբունքների հետ միասին: Այն որոշումների եւ յայտարարութիւնների մէջ, որոնք ընդունւել են ԵԱՀԿ-ի շրջագծում, յստակ նշւում է ինքնորոշման իրաւունքի մասին, եւ եռանախագահները բազմիցս յայտարարել են, նաեւ՝ ամենաբարձր մակարդակով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պէտք է որոշի իր ճակատագիրը, իր ապագայ կարգավիճակը:
Ադրբեջանի կողմից այդ փորձերը ոչ թէ նպատակ ունեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը, այլ թոզ փչել իրենց հանրութեան աչքերին: Սա միանշանակ օգտակար չէ կարգաւորման գործընթացի համար»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։