Հա

Քաղաքական

07/04/2012 - 13:02

alt«Yerkirmedia.am» - 40-ից աւելի հանդիպում հայ եւ ռուս նախագահների մակարդակով՝ վերջին երկու տասնամեակի ընթացքում, 200-ից աւելի պայմանագիր, արտգործնախարարների մակարդակով 10 հանդիպում՝ միայն նախորդ տարւայ ընթացքում, այս տարի 4 հանդիպում, իսկ 4-րդ հանդիպումը՝ խորհրդանշական. այն կայացել է հայ-ռուսական դիւանագիտական յարաբերութիւնների 20-րդ տարւայ կապակցութեամբ:

ՀՀ արտգործնախարարը, Ռուսաստանի իր գործընկերոջ հետ, ապրիլի 2-ին Երեւանում ամփոփեցին հայ-ռուսական յարաբերութիւնները՝ դրանք գնահատելով դրական: Բարձր գնահատւեց Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւի ակտիւ գործունէութիւնը: Ռուս դիւանագէտը փաստեց, որ կողմերի ցանկութեան դէպքում՝ Ռուսաստանի աջակցութիւնը կը շարունակւի նաեւ առաջիկայում:
Սերգէյ Լաւրովը անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող այն մեկնաբանութիւններին, թէ Մինսկի խմբի աշխատանքներն անարդիւնք են, ասաց. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն իրենց գործառոյթներն արդար են իրականացնում ու չեն հեռացել Հելսինկեան եզրափակիչ ակտի եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան սկզբունքներից՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականութիւն եւ ինքնորոշման իրաւունք»:
«Յաճախ եմ լսել յայտարարութիւններ, որոնք երբեմն զգացմունքային, երբեմն էլ ոչ պաշտօնական են: Սակայն, մենք հակւած ենք վստահելու բացառապէս պաշտօնական յայտարարութիւններին: Նման յայտարարութեամբ հակամարտութեան կողմերը հանդէս են եկել 2010 թւականի դեկտեմբերին՝ Աստանայում, ԵԱՀԿ-ի գագաթաժողովին ընդունւած յայտարարութեամբ, որում նրանք միջնորդների գործունէութիւնը բարձր էին գնահատել: Ահա, սա մեզ համար պաշտօնական յայտարարութիւն է եւ հիմք»,- ասաց Սերգէյ Լաւրովը:
ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանն էլ առանձին դիտել տւեց, որ Մինսկի խմբի վարած բանակցային գործընթացը դրական արդիւնք է տւել՝ յիշեցնելով վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ յայտարարութիւնը, որով նրանք ցանկութիւն էին յայտնել, որպէսզի համանախագահները շարունակեն ջանքերը՝ նոյն ձեւաչափով: Միեւնոյն ժամանակ, ՀՀ արտգործնախարարը յիշեցրեց կարգաւորմանն ուղղւած համանախագահների առաջարկներին Բաքւի կողմից տրւող բացասական պատասխանների մասին:
«Եթէ Ադրբեջանը հետաքրքրւած չլինէր ստատուս քւոյի պահպանմամբ, ապա համաձայնութիւն տւած կը լինէր այն առաջարկներին, որ արել են համանախագահները: Յիշեցնեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանն արդէն մերժել է համանախագահների կողմից արւած առնւազն չորս առաջարկ»,- ասել է Է. Նալբանդեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։