Հա

Քաղաքական

07/04/2012 - 12:58

«Tert.am» - Ադրբեջանական դասագրքերում եւ ուսումնական ձեռնարկներում հնարաւոր չէ հայերի եւ Հայաստանի հանդէպ բարեկամական վերաբերմունք քարոզել: Եւրոնեսթի վեհաժողովի ընթացքում պատասխանելով հայկական պատւիրակութեան անդամ Արամ Սաֆարեանի հարցին՝ այսպէս է պատասխանել Ադրբեջանի կրթութեան եւ գիտութեան նախարար Միսիր Մարդանովը:

Արամ Սաֆարեանը ադրբեջանցի նախարարին հարցրել էր, թէ արդեօք ադրբեջանական դպրոցներում հայութեան նկատմամբ ատելութիւն եւ թշնամա՞նք է քարոզւում:
«Պատկերացրէք Ղարաբաղեան հակամարտութեան պատճառով՝ մահացել են ընտանիքի բոլոր անդամները՝ բացի մէկից, ինչպէ՞ս կարող է նա բարեկամաբար տրամադրւել հայերի եւ Հայաստանի հանդէպ»,- ասել է նախարարը:
Ինչպէս տեղեկացրել է 1news.az-ը, Մարդանովի ասութեամբ՝ երկու երկրների ժողովուրդների միջեւ ահռելի անդունդ կայ:
«Ես չգիտեմ, թէ ինչ է գրւած ձեր դասագրքերում, բայց կարծում եմ, որ հնարաւոր չէ այդ հարցի պատասխանը գտնել մէկ օրում՝ մէկ միջոցառման ընթացքում: Նման հարցերի համար լուրջ ուսումնասիրութիւններ են պէտք»,- ասել է նա:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։