Հա

Քաղաքական

05/04/2012 - 11:46

alt«Երկիր մեդիա» - Ջաւախքի Հայկական հասարակական կազմակերպութիւնների (ՀԿ) խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանի Բրիւսէլում Եւրոխորհրդարանի մի շարք պատգամաւորների եւ պաշտօնատարների հետ ունեցած հանդիպումներն առիթ են տւել ամենատարբեր մեկնաբանութիւնների:
Այդ նպատակով՝ Ջաւախքի Հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը կազմակերպել էր ընդլայնւած հանդիպում՝ նպատակ ունենալով հանրութեանը ներկայացնել իրականութիւնը:

Հանդիպմանը հրաւիրւած են եղել շրջանների բոլոր ղեկավարները՝ իրենց տեղակալների հետ միասին, Մարդու իրաւունքների պաշտպանի Ախալքալաքի գրասենեակի պատասխանատուն, ինչպէս նաեւ բազմաթիւ հասարակական, երիտասարդական, պետական, մշակութային եւ այլ կազմակերպութիւններ, միութիւններ եւ լրատւամիջոցներ:
Չնայած նախնական համաձայնութեանը՝ հանդիպումից րոպէներ յետոյ ամենատարբեր պատճառաբանութիւններով բոլոր կառոյցները հրաժարւել են տեղ տրամադրել՝ հանդիպումն անցկացնելու համար: Հանդիպումից հրաժարւել է նաեւ հրաւիրւածների մեծ մասը: Արտակ Գաբրիէլեանը սա պայմանաւորել է ուժային կառոյցների ուղղակի ճնշումներով, ինչը, իր իսկ ասութեամբ, եւս մէկ անգամ հաստատում է իրենց նախաձեռնութեան կարեւորութիւնը, եւ ցոյց է տալիս այն լրջագոյն վիճակը, որում յայտնւել են:
Արդիւնքում՝ ընդամէնը 30 հոգով հանդիպումը կայացել է «Ա-ԻՆՖՕ» լրատւական գործակալութեան փոքրիկ գրասենեակում: Արտակ Գաբրիէլեանը նշել է, որ խորհրդի կողմից պատրաստւել էր յուշագիր՝ հինգ սկզբունքային կէտերով, որում ներկայացւած են տարածաշրջանում առկայ խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները: Այդ յուշագիրը ներկայացւել էր Եւրոխորհրդարանի երկու տասնեակի հասնող այն բոլոր պատգամաւորներին եւ պաշտօնատարներին, որոնց հետ յաջողւել էր հանդիպել Բրիւսէլում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։