«Հրապարակ» թերթը գրում է. «Արդէն ուրւագծւում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրութիւնների գլխաւոր յաւակնորդները:
«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Արդէն ուրւագծւում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրութիւնների գլխաւոր յաւակնորդները: Ամէնից շուտ պայքարի մէջ մտաւ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Յարութիւնեանը, ով յատկապէս վերջին շրջանում ակտիւ է՝ ֆէյսբուքեան գրառումներ է անում, Արցախում եւ ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել:
Միւսն ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլեանն է, ով եւս քաղաքական կոնսուլտացիաների մէջ է՝ առայժմ ոչ հրապարակային: Երրորդ թեկնածուն ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլեանն է, ով դիւանագիտական մեծ փորձ ունի: Ամենայն հաւանականութեամբ, Արցախում իրադարձութիւններն ակտիւ փուլ կը մտնեն յաջորդ տարւայ կէսից:
Թէ ում կը պաշտպանեն Բակօ Սահակեանն ու ուժայինները, դեռ պարզ չէ, նրանք կարծես չեն շտապում։ Իսկ ժամանակ առաջ Բակօ Սահակեանի թեկնածուն համարւում էր Արշաւիր Ղարամեանը, ով Սասուն Միքայէլեանին հակադարձողներից մէկն էր»: