Հա

Քաղաքական

03/02/2019 - 09:10

«Նախիջեւանի թուրքական ռազմաբազան կարող է հակակշիռ դառնալ Հայաստանում ռուսական ռազմաբազային». Թուրքագէտ

Նախիջեւանում թուրքական ռազմական բազայի ստեղծումը կարող է հակակշիռ ծառայել Հայաստանում ռուսական ռազմական բազային։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարեց պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը։

«alikonline.ir» - Նախիջեւանում թուրքական ռազմական բազայի ստեղծումը կարող է հակակշիռ ծառայել Հայաստանում ռուսական ռազմական բազային։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարեց պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը։

Նրա խօսքերով, Հարաւային Կովկասը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի ազդեցութեան ներքոյ, սակայն Թուրքիան նոյնպէս ձգտել է տարածել իր ազդեցութիւնն այս տարածաշրջանում։

«Հարաւային Կովկասը գտնւում է Անկարայի եւ Մոսկւայի ուշադրութեան կենտրոնում։ Եթէ հարցին նայենք քաղաքական տեսանկիւնից՝ լայն, ապա պարզ կը դառնայ, որ Նախիջեւանի հանդէպ Թուրքիայի հետաքրքրութիւնը աճում է։ Դա արտայայտւում է Ադրբեջանի հետ յաճախ ռազմական վարժանքներ անցկացնելով, ինչպէս նաեւ անկլաւ բարձրաստիճան թուրքական սպաների անընդհատ այցերով»,- ընդգծեց նա։

Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ տեղեկատւութիւնը սահմանափակւում է միայն թուրքական թերթերում յօդւածով, թէ թուրքական ղեկավարութեան բարձր շրջանակներում վերջին ժամանակներս ակտիւ խօսակցութիւններ կան Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական երրորդ բազայի ստեղծման մասին, որը կը տեղակայւի Նախիջեւանի տարածքում։

Նրա խօսքերով, տեղեկատւութիւնը սրանով սահմանափակւում է։ «Այն, թէ որքանով է այս տեղեկատւութիւնը համապատասխանում իրականութեանը եւ կատարւում են արդեօք նախապատրաստական աշխատանքներ, պէտք է պարզեն մասնագէտները՝ ուսումնասիրելով հետախուզական տւեալների արդիւնքները»,- յաւելեց փորձագէտը։

Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ կայ նաեւ, այսպէս կոչւած, «Ազգային ուխտի» թուրքական քարտէզ, որը 1924 թ․պաշտօնապէս ընդունւել է թուրքական իշխանութիւնների կողմից, եւ որում Նախիջեւանը Թուրքական պետութեան կազմում է։

Այն հարցին՝ կարող է արդեօք նման բազայի ստեղծումը որոշակի դեր խաղալ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում, նա պատասխանեց, որ Նախիջեւանում ռազմական բազան չի օգտագործւի այդ նպատակներով, այն կը ծառայի միայն որպէս հակակշիռ Հայաստանում ռուսական ռազմաբազային։

Ռուբէն Սաֆրաստեանը նկատեց, որ տեսական առումով թուրքական գէոպոլիտիկ միտքը միշտ Հարաւային Կովկասը դիտարկել է որպէս իր ազդեցութեան ոլորտ։

«Սակայն խօսել այն մասին, թէ Թուրքիան պատրաստւում է մօտ ապագայում բազա կառուցել, չի կարելի, քանի որ Անկարան այժմ աւելի շատ զբաղւած է Սիրիայի եւ Մերձաւոր Արեւելքում այլ տարածաշրջանների հարցերով»,- ամփոփեց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։