ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի` ԱԺ նիստերի դահլիճը բարեսրտօրէն բոլոր քաղուժերին տրամադրելու պատրաստակամութեան մասին յայտարարութիւնից յետոյ «Yerkir.am»-ը որոշեց պարզել, թէ որքանո՞վ է արժանահաւատ դա, ու կա՞ն, արդեօք, իրաւական հիմքեր, ըստ որոնց` ցանկացած կուսակցութիւն կարող է դիմել Ազգային ժողովի ղեկավարութեանն ու խնդրել տրամադրել նիստերի դահլիճը:
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի` ԱԺ նիստերի դահլիճը բարեսրտօրէն բոլոր քաղուժերին տրամադրելու պատրաստակամութեան մասին յայտարարութիւնից յետոյ «Yerkir.am»-ը որոշեց պարզել, թէ որքանո՞վ է արժանահաւատ դա, ու կա՞ն, արդեօք, իրաւական հիմքեր, ըստ որոնց` ցանկացած կուսակցութիւն կարող է դիմել Ազգային ժողովի ղեկավարութեանն ու խնդրել տրամադրել նիստերի դահլիճը:
Յիշեցնենք, որ դեռեւս փետրւարի 5-ին Սիմոնեանը, լրագրողների հարցին ի պատասախան, թէ նորմա՞լ է համարում, որ որեւէ կուսակցութիւն ՀՀ ԱԺ շէնքում նիստեր անցկացնի, ասել էր. «Նորմալ է, եւ եթէ որեւէ կուսակցութիւն այդ հարցով դիմի ԱԺ նախագահին, ԱԺ նախագահը պարտաւոր է դահլիճ տրամադրել, որովհետեւ այդ դահլիճը չի պատկանում մէկ կամ երկու կուսակցութիւնների, ՀՀ սեփականութիւնն է»:
ՀՀ Ազգային ժողովի լրատւութեան եւ հանրային կապերի հետ վարչութիւնը, մեր հարցմանն ի պատասխան, յայտնել է, որ այդ հարցին Ալէն Սիմոնեանն անձամբ պատասխանել է` գրառում կատարելով ֆէսյբուքեան իր էջում: «Մէջս կասկած առաջացաւ ասածիս ճշմարիտութեան մէջ, ու այսօր ճշտեցի, որ վերջիններս չեն կարող ԱԺ դահլիճ վարձակալել եւ հանդիպում անցկացնել»,- գրել է Սիմոնեանը դեռեւս փետրւարի 8-ին:
Այն, որ ՀՀ ԱԺ փոխխօսնակն ընդունում է իր յայտարարութեան ոչ տրամաբանական լինելը, արդէն իսկ լաւ է, բայց որ նա այդ փաստին արձագանքում է 3.5 օր անց, այստեղ արդէն որոշակի հարցեր են առաջանում: Բանն այն է, որ մենք խորհրդարան հարցում ենք ուղարկել դեռեւս փետրւարի 6-ին, Սիմոնեանն իր վերոնշեալ գրառումը կատարել է մեր հարցումն ուղարկելուց յետոյ: Չի բացառւում, որ նրա գրառման պատճառը հէնց «Yerkir.am»-ի հարցումը լինի, որ յետագայում արդարացնի իր ոչ կոմպետենտ յայտարարութիւնը:
Առհասարակ, յայտարարութիւններ ու չիմացած փաստեր հրապարակելուց առաջ լաւ կը լինի, որ թէ՛ օրէնսդիրի, թէ՛ գործադիրի ներկայացուցիչները եօթ չափեն, մէկ կտրեն, այլապէս նմանօրինակ միջադէպերի յաճախ ենք հանդիպելու` նրանց մեղայականը փնտրելով ու գտնելով միայն ֆէյսբուքեան տիրոյթում: