Հա

Քաղաքական

21/02/2019 - 11:50

Աւետիք Իշխանեան. «Գուցէ հիմնը փոխելու նախաձեռնութիւնն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է հիմնի տեքստի համար Ալէն Սիմոնեանի կողմից յայտարարւած մրցոյթին։

Իշխանեանը գրել է. «ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանն անդրդւելի է։ Հաւանաբար նա մանկուց երազել է լինել ՀՀ հիմնի հիմնադիր, որ իր անունը յաւէրժ մնայ հայոց պատմութեան մէջ։

«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է հիմնի տեքստի համար Ալէն Սիմոնեանի կողմից յայտարարւած մրցոյթին։

Իշխանեանը գրել է. «ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանն անդրդւելի է։ Հաւանաբար նա մանկուց երազել է լինել ՀՀ հիմնի հիմնադիր, որ իր անունը յաւէրժ մնայ հայոց պատմութեան մէջ։

Անկեղծ, սկզբում չարձագանգեցի նրա նախաձեռնութեանը, յետոյ կարծես կիսապաշտօնապէս հերքւեց հիմնը փոխելու օրակակարգային հարցը, բայց Ալէն Սիմոնեանը յամառում է։

Հիմնի եւ տեքստը եւ երաժշտութիւնը հաւանել կամ չհաւանելը, այն համեմատելը այլ, մասնաւորապէս, Արամ Խաչատրեանի հեղինակած ՀԽՍՀ հիմնի մեղեդու հետ, ընդունենք որ ոչ թէ քաղաքական, այլ զուտ ճաշակի հարց է։ Եթէ այդպէս է, ապա արդեօ՞ք պարոն Սիմոնեանը ցանկանում է իր ճաշակը պարտադրել, ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայ ժողովրդին։ Իհարկէ, նա կը պնդի, թէ սա ոչ թէ պարտադրելու է, այլ քննարկելու, համոզելու եւ եթէ, եւ այլն եւ այլն․․․

Բայց որքան էլ խօսենք ճաշակի, Խաչատրեանի մեծութեան, ՀԽՍՀ հիմնի խրոխտութեան եւ այլնի մասին, ամէն դէպքում հիմնի փոփոխութիւնը կունենայ շատ խորհդանշանական բնոյթ՝ մեծարում Խորհրդային, ոչ անկախ Հայաստանին։

Իսկ «Մեր Հայրենիքի» տեքստը Միքայէլ Նալբանդեանինն է՝ հայ ժաղովրդի ազատութեան խորհդանիշ բանաստեղծի։

Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ յայտնի ճշմարտութիւններին՝ որ պետութեան խորհրդանիշներն այն աւանդոյթներն են, որոնց փոփոխութիւնների համար շատ լուրջ փաստարկներ են անհրաժեշտ, այնպիսիք, ինչպէս եղաւ 1990 թ․ Հայաստանի Անկախութեան հռչակագրի ընդունելով։

Գիտի՞, արդեօք Ալէն Սիմոնեանը, որ «Մեր Հայրենիք» երգելով իր պապերը յաղթել են Սարդարապատում եւ կերտել Անկախ Հայաստան։

Ալէն Սիմոնեանը իր պատանեկութիւնն ու երիտասարդութիւնն անցկացրել է․ ոչ թէ խորհրդային, այլ արդէն անկախ Հայաստանում։ Հաւանաբար, նա չի պատկերացնում, թէ ինչ էր անկախութեան երազանքը, երբ արգելւած էր եռագոյնը, գերբը, «Մեր Հայրենիքը»։

Չի պատկերացնում գաղտնի եւ կիսագաղտնի հաւաքները, երբ ընկերներով յուզմունքով երգում էինք «Մեր Հայրենիքը», իսկ անկախութիւնը թւում էր այնքան անհասանելի․․․

Գուցէ այս նախաձեռնութիւնն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է․․․»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։