Հա

Քաղաքական

18/05/2019 - 14:10

«Հայաստանցին ու արցախցին եղբայրական ժողովուրդներ չեն, մենք ՀԱՅ ենք». Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ Արշաւիր Ղարամեան

Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ Արշաւիր Ղարամեանը ֆէյսբուքեան էջում գրել է․

«alikonline.ir» - Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ Արշաւիր Ղարամեանը ֆէյսբուքեան էջում գրել է․

«Մայիսի 7-ից սկսած, երբ յայտնի դարձաւ, որ Արցախի նախագահ Բակօ Սահակեանը եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասեանը խնդրանքով դիմել են ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանին` Արցախի առաջին նախագահ եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցը՝ կալանաւորումը փոխելու այլ խափանման միջոցով, որոշ ուժերի կողմից լրատւական դաշտ նետւեցին Արցախի եւ արցախցիների դէմ դաւադրութիւների տեսութեանը բնորոշ մտքեր եւ լեւոն տէր-պետրոսեանական, հախվերդեանական ու ղուշչեանական ոճով «թեզեր»:

Կրքերը աւելի բորբոքելու համար որոշ անուղեղների կողմից նորից դաշտ նետւեցին դաւաճանական թեզեր` «ղարաբաղցիները թուրք են, իսկ արցախցիները հայ», «ինչու են մեր երեխաները ծառայում Արցախում», «2016 թ.-ի ապրիլին ընդամենը մէկ արցախցի է զոհւել» եւ այլ աբսուրդի հասնող մտքի «գոհարներ»:

Շատ դէպքերում խայծը կուլ են տալիս նաեւ պետական պաշտօն զբաղեցնող որոշ անձինք, ինչպէս նաեւ իրենց փորձագէտ համարողներ, որոնց արտահատած անձնական կարծիքները մեդիադաշտում ու սոցիալական ցանցերում մանիպուլիացիաների ենթարկւելով յանգեցնում են խառնաշփոթութեան:

Կոչ եմ անում բոլորին ականջալուր լինել կրտսեր ընկերոջս՝ Տիգրան Մկրտչեանին եւ վերջ դնել այս ազգակործան ու պետականակործան գործընթացներին` ամբողջ ներուժը Հայաստանին (ՀՀ եւ ԱՀ) սպասւող մարտահրաւէրներին դիմակայելուն ուղղելով:

«Հայաստանն ու Արցախը եղբայրական երկրներ չեն, հայաստանցիներն ու արցախցիները եղբայրներ չեն:

Հայաստան ու Արցախ երկու եղբայրական երկրներ չեն, որովհետեւ կայ մէկ երկիր հայկական` ՀԱՅԱՍՏԱՆ, ե՞րբ ենք վերջապէս սովորելու երկիրն ու պետութիւնը տարբերել: Հայաստան երկրի մեծ մասը զաւթւած, օկուպացւած է օտար, ոչ հայկական պետութիւնների կողմից, իսկ Հայաստան երկրի հայահպատակ հատւածում կայ ՀՀ եւ ԱՀ, ԱՀ-ի հետ կապւած տարբեր կարծիքներ կան, բայց խօսքը դրա մասին չէ: Այս համատեքստում անընդունելի է, երբ ՀՀ-ն անւանում են Մայր Հայրենիք. հայրենիքը մէկն է եւ հայր, մայր, դուստր չկայ:

Հայաստանցին ու արցախցին էլ եղբայրական ժողովուրդներ չեն, որովհետեւ մենք մէկ միասնական մարմին, սիրտ, հոգի ու արիւն ենք, մենք ՀԱՅ ենք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։