Հա

Քաղաքական

13/06/2019 - 12:20

«ՀՅԴ-ն իշխանութիւնների քայլը շոու է համարում»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն առարկում է իշխանութիւնների այն նախաձեռնութեան դէմ, որ պէտք է խորհրդարանը քննի Ապրիլեան քառօրեայ պատերազմի հանգամանքները:

«alikonline,ir» - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն առարկում է իշխանութիւնների այն նախաձեռնութեան դէմ, որ պէտք է խորհրդարանը քննի Ապրիլեան քառօրեայ պատերազմի հանգամանքները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը նշեց, թէ դա բացառապէս գործադիրի լիազօրութիւնն է, ու անհասկանալի է, թէ գործադիրի լիազօրութեան տակ գտնւող գործառոյթը ինչու են փոխանցել օրէնսդիրին: «Ու հարց է առաջանում. այսքան անհրաժեշտութեան պայմաններում ինչո՞ւ գործադիր իշխանութիւնը չի իրականացնում այդ աշխատանքը, յատկապէս երբ խօսում ենք մենք միանշանակ մեծածաւալ, պետական յոյժ կարեւորութեան գաղտնիքների մասին: Այդ աշխատանքները, ինչպէս ընդունւած է միջազգային փորձում, ենթադրում է ծառայողական քննութիւններ, ռազմագիտական լուրջ ուսումնասիրութիւններ, որը բնորոշ է բացառապէս գործադիր իշխանութեանը»,- յայտարարեց Մինասեանը: ՀՅԴ-ականը տարակուսանք յայտնեց, որ սա կարող է ընդամենը շոու լինել, որի դէպքում պէտք է ամէն կերպ խուսափել բանակի հեղինակազրկումից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։