Հա

Քաղաքական

23/07/2019 - 11:40

Յայտարարութիւն Հայաստանում դատարանների շուրջ ծաւալւած իրադարձութիւնների վերաբերեալ

Պետական իշխանութեան թեւերի միջեւ հաւասարակշռութեան եւ փոխզսպումների համակարգի կայացումն ու անխափան գործունէութիւնը ցանկացած երկրի զարգացման գրաւականներից է: Օրէնսդիր, գործադիր ու դատական համակարգերի անկախութիւնն ու ինքնուրոյնութիւնը պարտադիր պայման է՝ բացառելու իշխանութեան կենտրոնացումը մէկ քաղաքական ուժի ձեռքում, ինչը երկրում մենիշխանութեան հաստատման հիմնական նախադրեալներից է: Այս առումով` դատարանների եւ դատաւորների նկատմամբ քաղաքական իշխանութեան կողմից ազդեցութիւն գործադրելու ցանկացած փորձ անթոյլատրելի է։

Պետական իշխանութեան թեւերի միջեւ հաւասարակշռութեան եւ փոխզսպումների համակարգի կայացումն ու անխափան գործունէութիւնը ցանկացած երկրի զարգացման գրաւականներից է: Օրէնսդիր, գործադիր ու դատական համակարգերի անկախութիւնն ու ինքնուրոյնութիւնը պարտադիր պայման է՝ բացառելու իշխանութեան կենտրոնացումը մէկ քաղաքական ուժի ձեռքում, ինչը երկրում մենիշխանութեան հաստատման հիմնական նախադրեալներից է: Այս առումով` դատարանների եւ դատաւորների նկատմամբ քաղաքական իշխանութեան կողմից ազդեցութիւն գործադրելու ցանկացած փորձ անթոյլատրելի է։

Արդարադատութեան արդիւնաւէտ գործունէութեան կարեւորագոյն երաշխիքներից է դրա ապաքաղաքական բնոյթն ու անկախութիւնը օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնից: Ի հակադրութիւն միջազգայնօրէն ճանաչւած եւ սահմանադրօրէն ամրագրւած այս սկզբունքների, ներկայիս քաղաքական իշխանութիւնը, ժողովրդաիշխանութեան եւ կոռուպցիայի դէմ պայքարի անւան տակ շահարկելով դատաիրաւական համակարգում առկայ եւ տարիների ընթացքում կուտակւած խնդիրները, արատաւոր երեւոյթները, ըստ էութեան, ձեռնամուխ է եղել ծայրայեղ գործողութեան՝ դատական իշխանութեան լիակատար իւրացմանը:

Սահմանադրական կարգի պահպանման եւ անհրաժեշտ անվտանգային իրավիճակի ապահովման համատեքստում անընդունելի եւ դատապարտելի է, երբ՝

  1. Քաղաքական իշխանութեան ուղղակի մասնակցութեամբ կազմակերպւում է դատարանների արգելափակում, խոչընդոտւում է դատաւորների եւ փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրւում Բարձրագոյն դատական խորհրդի անդամների վրայ:
  2. Անթաքոյց նպատակադրմամբ փորձ է արւում ձեւաւորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս նպատակով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնութիւնն, ըստ էութեան, պարտադրեց Հանրապետութեան նախագահին՝ առաջադրել Սահմանադրական դատարանի՝ իշխանութեան քաղաքական հայեացքներն ու գործելաոճը որդեգրածդատաւորի թեկնածու, որն իր ընտրութեան յաջորդ օրն իսկ ինքն իրեն ապօրինաբար հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ:
  3. Դատական համակարգի նւաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը լծւել են նաեւ իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդւող մի շրջանակ, որն առանց յստակ հայեցակարգի, առաջ է քաշում եւ փորձում դատական բարեփոխումների քաղաքական օրակարգը փոխարինել ոչ իրատեսական, երկրի իրաւական անվտանգութեանը սպառնացող գաղափարներով` ներառեալ անցումային արդարադատութիւնը, դատաւորների համատարած վեթինգը, առանց մեղադրական դատավճռի գոյքի բռնագանձումը: Արհամարհելով իրաւունքի գերակայութեան, անմեղութեան կանխաւարկածի, սեփականութեան անձեռնմխելիութեան սկզբունքներն ու աղաւաղելով դատաիրաւական համակարգի բնականոն բարեփոխման օրակարգը՝ հարւածի տակ են դրւում Հայաստանի Հանրապետութեան գործող իրաւակարգը եւ երկրի կայունութիւնը:
  4. Վերոյիշեալ գործողութիւնները հարւածում են նաեւ Հայաստանի միջազգային հեղինակութեանը, հակասում են երկրի ստանձնած միջազգային պարտաւորութիւններին եւ խաթարում մեր պետականութեան հիմքերը:

Ըստ այդմ,

  1. Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնութիւնից եւ կառավարութիւնից՝ հրաժարւել պետականութեանը սպառնացող գործողութիւններից, նախաձեռնել դատական համակարգի համապարփակ բարեփոխումների փաթեթի մշակում, հանրային եւ մասնագիտական քննարկումներ՝ նպատակադրելով անկախ եւ քաղաքական ազդեցութիւնից զերծ դատարանների ձեւաւորումը՝ ՀՀ Սահմանադրութեանպահանջների եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտաւորութիւնների խստիւ պահպանմամբ:
  2. Պահանջում ենք Հանրապետութեան նախագահից՝ որպէս պետութեան գլուխ եւ Սահմանադրութեան պահպանմանը հետեւող անաչառ եւ բացառապէս համապետական ու համազգային շահերով առաջնորդւող բարձրագոյն պաշտօնատար անձ, ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին՝ դատական իշխանութեան շուրջ ստեղծւած լարւած մթնոլորտը լիցքաթափելու, արդարադատութեան իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, դատարանների և դատաւորների` ներառեալ Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը խաթարող գործընթացները կասեցնելու, արդարադատութիւն իրականացնելիս նրանց անկախութիւնը երաշխաւորող սահմանադրական նորմերի ամբողջական ապահովման նպատակով:
  3. Դիմում ենք քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակութեանը եւ երկրի ապագայով մտահոգւած մեր հայրենակիցներին՝ մերժել իրաւական պետութեան կայացմանը խոչընդոտող գործողութիւնները, համախմբւել դատական համակարգի բնականոն բարեփոխումների օրակարգի շուրջ՝ յանձնառու լինելով ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական օժանդակութիւն դրանց իրականացմանը եւ ձեւաւորել իրաւական անվտանգութեան համապարփակ հայեցակարգ:
  4. Գործող քաղաքական իշխանութեան կողմից դատական իշխանութեան նկատմամբ ոտնձգութիւնների շարունակւելու դէպքում՝ ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնքների շրջանակներում հասու միջոցներով հակազդելու ենք բոլոր ապօրինի գործողութիւններին եւ պատասխանատւութեան ենք կանչելու կազմակերպիչներին։

 

«Ազատութիւն» կուսակցութիւն

«Ազգային օրակարգ» կուսակցութիւն

«Երկիր ծիրանի» կուսակցութիւն

Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւն

Հ. Յ. Դաշնակցութիւն կուսակցութիւն

«Մէկ Հայաստան» կուսակցութիւն

Ռամկավար Ազատական կուսակցութիւն

 

22 յուլիսի 2019 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։