Հա

Քաղաքական

04/09/2019 - 21:30

Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի հիմքերին վերաբերող յօդւածը ճանաչւեց հակասահմանադրական

ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում, գրաւոր ընթացակարգով քննելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի դիմումի հիման վրայ` ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 35-րդ յօդւածի եւ 135-րդ յօդւածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրէական գործի վարոյթը կամ քրէական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականութեան հարցը:

«alikonline.ir» - ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում, գրաւոր ընթացակարգով քննելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի դիմումի հիման վրայ` ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 35-րդ յօդւածի եւ 135-րդ յօդւածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրէական գործի վարոյթը կամ քրէական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականութեան հարցը, որոշեց.

1. ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 35-րդ յօդւածը Սահմանադրուեան ուժով, յատուկ պաշտպանութեամբ օժտւած պաշտօնատար անձանց գործառութային անձեռնմխելիութիւնը քրէական գործի վարոյթը կամ քրէական հետապնդումը բացառող հանգամանքների թւի չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրութեան 27-րդ յօդւածի 1-ին մասի 4-րդ կէտին, 61-րդ յօդւածի 1-ին մասին եւ 63-րդ յօդւածի 1-ին մասին եւ 78-րդ յօդւածներին հակասող եւ անւաւեր։

2. ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 135-րդ յօդւածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրութեանը։

Դատարանի որոշումը վերջնական է եւ ուժի մէջ է մտնում հրապարակման պահից։

Յիշեցնենք որ Ռոբերտ Քոչարեանը մեղադրւում է ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-րդ յօդւածի 1-ին մասով եւ 311-րդ յօդւածի 4-րդ մասի 2-րդ կէտով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապէս խոշոր չափերով կաշառք ստանալու մէջ: Երկրորդ նախագահը կալանաւորւել է երեք անգամ։

Քոչարեանը երրորդ անգամ կալանաւորւել է յունիսի 25-ին՝ Վերաքննիչ քրէական դատարանի դատաւոր Արմէն Դանիէլեանի որոշմամբ։ Վերաքննիչի որոշմամբ՝ Քոչարեանի եւ միւսների գործը բեկանւել է եւ ուղարկւել առաջին ատեանի դատարան՝ նոր քննութեան։ Գործը մակագրւել է դատաւոր Աննա Դանիբեկեանին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։