Հա

Քաղաքական

14/09/2019 - 12:30

Ստեփան Դանիէլեան. «Սուպեր վարչապետութիւնից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետութիւն»

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանի կարծիքով, ԱԺ-ում քննարկւել է մի նախագիծ, որով ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտօնները դառնում են քաղաքական։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանի կարծիքով, ԱԺ-ում քննարկւել է մի նախագիծ, որով ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտօնները դառնում են քաղաքական։

«Ի՞նչ է դա նշանակում։

Դա շատ վատ բան է նշանակում։ Կայացած երկրներում կան կանոններ անսահմանափակ իշխանութիւն թոյլ չտալու համար, ինչպէս նաեւ պետական հաստատութիւնների կայունութիւնն ու պրոֆեսոնալիզմը, նաեւ մասնագիտական համերաշխութիւնն ու էթիկայի կանոնները պահպանելու համար։

Ըստ գործող կարգաւորումների տւեալ պաշտօնները կարող են զբաղեցնել առնւազն փոխգնդապետի կոչում եւ համապատասխան աշխատանքային ստաժ ու մի շարք այլ պահանջները բաւարարելու դէպքում։

«Յեղափոխութիւնից» յետոյ նոր ռեժիմը կաշկանդւած էր նշանակումներում։ Հիմա փորձում են այդ պատւարները վերացնել։ Սուպեր վարչապետութիւնից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետութիւն։

Կար մէկ այլ լուծում, այդ կառոյցներին տալ նախարարութեան կարգավիճակ, իսկ նախարները լինէին քաղաքական պաշտօններ, բայց այդ դէպքում նրանք հաշւետու կը լինէին ԱԺ-ին։

Փաշինեանը դրան չհամաձայնւեց։ Այսինքն այս նախագիծը անցնելուց յետոյ այդ պաշտօններում կը լինեն միայն իրեն հաշւետու մարդիկ, ընտրւած իր չափանիշներով։

Յեղափոխութիւնների օրինաչափութիւնները մեզ յուշում են, որ ռեպրեսիաների թիրախում հիմնականում յայտնւում են ոչ թէ հակայեղափոխականները, այլ հէնց անհանգիստ յեղափոխականները, իսկ մեր դէպքում նաեւ բնապահպանները։

Եւ դա առաջարկում է «Լուսաւոր Հայաստան»-ը։ Հետաքրքիր է ինչի եւ ում պատւէրով է դա անում։

Փաստօրէն «Լուսաւոր Հայաստան»-ի վրայ է դրւում ծառայութիւններ մատուցելու անպատւաբեր բեռը»,- գրել է Ս. Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։