Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցը անյապաղ վերացնելու միջնորդութիւնը:
«alikonline.ir» - Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցը անյապաղ վերացնելու միջնորդութիւնը: Այս մասին որոշումը հրապարակեց դատաւոր Աննա Դանիբէկեանը. տեղեկացնում է Yerkir.am-ը:
Յիշեցնենք, որ միջնորդութեան քննարկումը սկսւել էր դեռեւս սեպտեմբերի 12-ին: Քոչարեանի փաստաբանները միջնորդել էին ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման հիման վրայ Քոչարեանի քրէական հետապնդման անյապաղ կասեցման եւ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ ընտրւած խափանման միջոցն անյապաղ վերացնելու մասին: