Հա

Քաղաքական

23/09/2019 - 13:52

Արթուր Վանեցեանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինեանին

«Հրապարակ» թերթը գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Լոս Անջելէսում լրագրողների հետ երեկւայ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ. «Ինքը, դէ իւրէ լինելով ԱԱԾ տնօրէն, ըստ էութեան յայտարարութիւն է անում իր գերագոյն հրամանատարի դէմ, եւ լինելով վարչապետին ենթակայ մարմին, յայտարարութիւն է անում իր ղեկավարի դէմ, դրանից աւելի մեծ անարգանք սպայի պատւին չկայ: Յետոյ իմացայ, որ ծառայութեան կայքում է տեղադրւել այդ նիւթը: Հանել են, բա ի՞նչ պիտի անէին, բա պիտի շարունակէր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը:

«alikonline.ir»- «Հրապարակ» թերթը գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Լոս Անջելէսում լրագրողների հետ երեկւայ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ. «Ինքը, դէ իւրէ լինելով ԱԱԾ տնօրէն, ըստ էութեան յայտարարութիւն է անում իր գերագոյն հրամանատարի դէմ, եւ լինելով վարչապետին ենթակայ մարմին, յայտարարութիւն է անում իր ղեկավարի դէմ, դրանից աւելի մեծ անարգանք սպայի պատւին չկայ: Յետոյ իմացայ, որ ծառայութեան կայքում է տեղադրւել այդ նիւթը: Հանել են, բա ի՞նչ պիտի անէին, բա պիտի շարունակէր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թւականի պուտչիստները»,- ասել է Փաշինեանը: Արթուր Վանեցեանը արձագանքել է Փաշիեանի այդ յայտարարութեանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Լոս Անջելէսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խօսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից յետոյ նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մօտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպէսզի իրավիճակը հանդարտւի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանաւորւածութիւնները եւ հանդէս գալիս անհասկանալի, ըստ էութեան՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական յայտարարութիւններով։

Ակնյայտ է, որ հանրութեան տրամադրութիւնների վրայ կարճատեւ ազդեցութիւն թողնելու ցանկութեամբ տարւած` Նիկոլ Փաշինեանը կրկին չի մտածում իր խօսքերի հետեւանքների մասին: Պատկերացնո՞ւմ էք, եթէ յանկարծ ես սկսեմ խօսել առանց հետեւանքների մասին մտածելու։ 

Լաւ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրութեանը՝ առաջ տանելով այն թեզը, թէ «ով մեզ հետ չի ազգի դաւաճան է»։ Իսկ եթէ որեւէ մէկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատւէրով է գործում: Ասել եմ եւ նորից եմ կրկնում՝ չփորձէք ինձ կապել նախկինների հետ։ 

Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող եւ զինւորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդէպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատւի եւ ուսադիրների նշանակութեան  մասին: Ի դէպ յիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրութեան, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրութեան ժամանակ Գերագոյն  հրամատար չէ: Ցաւում եմ, որ այդքան հեռուն է գնացել:

Հրաժարականի մասին իմ յայտարարութիւնն ուշադիր ընթերցողը, համոզւած եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունէի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցոյց կը տայ, թէ ով կամ ինչը կը յայտնւի աղբանոցում:

Հաւատում եմ` մեր ժողովուրդը երբեք չի ընկճւելու ու այլեւս չի տրւելու մանիպուլեատիւ յայտարարութիւնների: Հրաժարականի իմ տեքստում ես ասել էի՝ թող այն լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ։ Մնացած բոլոր տարբերակներում կը յաղթանակի Հայրենիքի հանդէպ պարտքը:

Խաղաղութիւն ու անվտանգութիւն մեր երկրին։ 

Պատիւ ունեմ»:

Հ․Գ․ Արթուր Վանեցեանը նաեւ նշեց, որ իր յետագայ պլանների մասին կը խօսի առաջիկայում»։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։