Հա

Քաղաքական

25/09/2019 - 13:09

«Անունով ընդդիմութիւն, բայց իրականում ընդդիմութեան մէջ դրւած ական, իշխանութիւնների կամակատար». քաղաքագէտ Աղասի Ենոքեանը` ԼՀԿ-ի մասին

«Լուսաւոր Հայաստան»-ը ֆորմալ ընդդիմութիւն է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար, քաղաքագէտ Աղասի Ենոքեանը` անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի լիազօրութիւնները դադարեցնելու մասին նախագծին կողմ քւէրակելու՝ ԼՀԿ-ի որոշմանը:

«alikonline.ir»- «Լուսաւոր Հայաստան»-ը ֆորմալ ընդդիմութիւն է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար, քաղաքագէտ Աղասի Ենոքեանը` անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի լիազօրութիւնները դադարեցնելու մասին նախագծին կողմ քւէրակելու՝ ԼՀԿ-ի որոշմանը:

«Ամենասկզբում էլ, երբ որ այդ ուժը մտավ խորհրդարան, ինձ համար ակնյայտ էր, որ դա Նիկոլ Փաշինեանի կողմից իր համար եւ իրեն յարմար, սարքած ընդդիմութիւն էր: Այստեղ միայն Հրայր Թովմասեանի հարցը չէ․ չմոռանանք նաեւ, որ հէնց «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնն էր առաջ քաշել ուժային կառոյցներին քաղաքականացնելու հարցը: Այսինքն՝ այն, ինչ պէտք էր Նիկոլ Փաշինեանին, արւեց Լուսաւոր Հայաստանի միջոցով»,-ասաց նա:

Աղասի Ենոքեանն ասաց, որ Հրայր Թովմասեանի պաշտօնանկութեան գործընթացը Նիկոլ Փաշինեանը սկսել է իր համար գերխնդիր դարձած Ռոբերտ Քոչարեանին «նստացնելու» համատեքստում: «Բայց հիմա անգամ Հրայր Թովմասեանի պաշտօնանկութիւնը դարձել է առանձին, ինքնուրոյն, կարեւոր նպատակ: Իրականում ինքնանպատակ է, եւ ակնյայտ է, որ այս ամէնը հակասահմանադրական է եւ կը բերի դատական իշխանութեան թուլացմանը»,- ասաց նա:

Քաղաքագէտն ասաց, որ բաւականին կասկածելի էր ԼՀԿ-ի՝ խորհրդարանում յայտնւելը, եւ թէ ով է նրանց ընտրազանգւածը: «Ես կարծում եմ, որ քւէրակութեան ժամանակ առանց կեղծիքների հարցը գլուխ չէր բերւի: Իրենց քւէներ են յաւելագրել, որի շնորհիւ նրանք մտան խորհրդարան։ Բաւականին վատ, բաւականին անբարոյական դեր են նրանք խաղում»,- ասաց նա եւ նշեց, որ չի կարծում, թէ այս կուսակցութիւնը որեւէ քաղաքական ապագայ ունի, եւ յաջորդ ընտրութիւնների ժամանակ, եթէ դրանք լինեն առանց կեղծիքների, ապա չեն յայտնւի անցողիկ շեմում:

«Փաշինեանը նրանց օգտագործեց նրա համար, որ Սահմանադրութեան պահանջները բաւարարի, քանի որ մէկ երրորդը պէտք է ընդդիմութիւն լինէր: Շատ է շրջանառւում այն կարծիքը, որ նրանք նոյն դերն են կատարում, ինչ-որ նախկին իշխանութիւնների ժամանակ կատարում էր «Օրինաց երկիր» կուսակցութիւնը, այսինքն՝ անունով ընդդիմութիւն, բայց իրականում ընդդիմութեան մէջ դրւած ական, հիմնականում իշխանութիւնների կամակատար»,- յաւելեց նա:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։